Ավելի բարձր կրթական մակարդակ ունեցող մարդիկ ավելի հանդուրժող են միգրացիայի հանդեպ. Դըրք Յակոբս
Միգրացիայի, փախստականների հետ կապված եվրոպական սոցիալական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավելի բարձր կրթական մակարդակ ունեցող մարդիկ ավելի բաց, հանդուրժող են բազմազանության, միգրացիայի հանդեպ: Երևանում «Ավրորա» մարդասիրության ցուցիչի նոր միջազգային հետազոտության արդյունքների ներկայացմանն ասաց Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր Դըրք Յակոբսը: Նա նշեց, որ ավելի ցածր կրթական մակարդակով մարդիկ միտում ունեն ընկալելու միգրացիան որպես ավելի շատ տնտեսական, մշակութային սպառնալիք, որը ի դեպ, միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը:
Նրա ներկայացմամբ, երիտասարդները շատ ավելի դրական են տրամադրված միգրացիայի, փախստականների հանդեպ, ավելի պատրաստակամ են գործել, օժանդակություն, օգնություն տրամադրելու հարցում:
Դըրք Յակոբսը նաև նշեց, որ բարձր ՀՆԱ-ով, հարուստ երկրներում օգնելու պատրաստակամությունն ավելի ցածր է բոլորի մոտ, քան ավելի աղքատ երկրներում:
«Բավական ապշեցուցիչ եզրակացություն է, ահռելի հետևանքներ կարող է ունենալ»,- հավելեց Բրյուսելի համալսարանի պրոֆեսորը:
Նրա խոսքով, առաջնորդներն իրենց օրինակով ազդում են հանրային կարծիքի վրա:
Դըրք Յակոբսը նաև նշեց, որ գեղեցիկ ծրագրերի միջոցով, ինչպիսին օրինակ «Ավրորա» մրցանակն է, անհատական ջանքերն ի ցույց դնելով՝ հանրությունը կարող է տեսնել, որ իսկապես ձևեր կան, լուծումներ կան, կան մարդիկ, ովքեր իրենց նվիրում են իրավիճակը բարելավելուն:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանն ասաց, որ «Ավրորա» մարդասիրության ցուցիչի նոր միջազգային հետազոտությունն իրենք իրականացրել են սեփական նպատակներից ելնելով, նաև արտաքին գործընկերների և լրատվամիջոցների համար:
«Ուզում ենք ենք հասկանալ՝ ինչպիսի ուղղություններ կան, որոնք որ պետք է այս պահին դառնան գերակա, որոնք են այն լսարանները, որոնք պետք է որպես թիրախ ընտրենք այս պահին, որն է ավելի կարևոր և նվազ կարևոր մարդկանց համար»,-նշեց նա:
Ա. Ջիլավյանի ներկայացմամբ, հիմնական արդյունքը հետևյալն է՝ առաջին հերթին ուշադրություն դարձնել երիտասարդներին:
«Ինչո՞ւ: Ոչ թե միայն այն պատճառով, որ ավելի բաց են, պատրաստ կիսվելու մարդասիրական գաղափարներով, դառնալ մարդասիրական արժեքներ կրող, նաև համաշխարհային հետազոտություններն են ցույց են տալիս, որ ավելի լավ կրթված, տեղեկացված անձիք ավելի շատ են միտված ունենալու սեփական կարծիքը, որոշումներ կայացնել, որոնք ավելի ուղղված են մարդկային արժեքներին, մարդու իրավունքներին, մարդասիրական են: Սա այն արդյունքն է, որ մենք կիսելու ենք, օգնելու է մեզ գալիք տարիների համար կատարել անհրաժեշտ պլանավորում»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա». Նոր ուսումնասիրությունը բացահայտում է համաշխարհային հումանիտար ճգնաժամի խորացումը
- «Ավրորա»-ն համագործակցում է «Մադրիդյան ակումբի» հետ
- «Ավրորա 2016»-ի հաղթողը Արցախում է. «Արցախպրես»
- «Ավրորայի» հերոսները՝ PicsArt հավելվածում
- «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողն է 7-ամյա Արփի Ղազարյանը
- «Ավրորայի» մրցանակի համար դիտարկվում է միայն ապրող մարդկանց թեկնածությունը. Ռուբեն Վարդանյան
- Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
- «Ավրորա»-ի մրցանակակրի անունը հայտնի կդառնա մայիսի 28-ին