Հասարակություն 18:23 25/05/2017 Հայաստան

Ռուբեն Վարդանյան. Մեր ապագան մեզանից է կախված, մեր սեփական ձեռքերում է

«Կարևոր է օգտվել մեր ունակություններից, փորձից ոչ հետ նայելու համար, այլ առաջ նայելու՝ փորձելով իսկապես ուղերձ հղել աշխարհին առ այն, թե ինչքան կարևոր է ոչ թե պասիվ, այլ ակտիվ լինելը»,- «Ավրորա» մարդասիրության ցուցիչի նոր միջազգային հետազոտության արդյունքների ներկայացմանն ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքով, հայերի համար պատմությունը դեժավյուի պես կրկնվում է. «Տեսեք, թե ինչ է կատարվում Միջին Արևելքում: Դժբախտաբար, տեղի է ունենում այն, ինչ 100 տարի առաջ»:

Ռ.Վարդանյանն ասաց, որ իրենք փորձում են ստեղծել նոր վերաբերմունք շուրջը կատարվածի հանդեպ:

«Մենք տարբեր գործիների ենք դիմում:  Օրինակ, «Ավրորա» մրցանակը: Կան այլ գործիքներ ևս, որոնք նույնպես վճռական դեր կարող են խաղալ փոխելու համար աշխարհը դեպի լավը: Գործիքներից մեկը հենց մարդասիրական ցուցիշն է»,- հավելեց նա: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն ընդգծեց, որ ոչ բոլորն են հերոս, բայց կարող են մի բան փոխել, մի բան դեպի լավն անել:

«Չնայած մեր մարդասիրական ցուցիչը շատ դրական արդյունքներ ցույց չի տալու, որովհետև մարդիկ ի վերջո վստահության պակաս ունեն հաստատությունների հանդեպ, կորցրել են վստահությունը միջազգային հաստատությունների հանդեպ, չեն հավատում, որ կարող են դրանք ինչ-որ բան փոխել, ազդեցություն ունենալ: Չնայած բոլոր պրոբլեմներին, նեգատիվիզմին, մեր ապագան մեզանից է կախված, մեր սեփական ձեռքերում է, մենք կարող ենք ազդել դրա վրա: Թեկուզ փոքր ջանքերով, քայլերով, բայց կարող ենք հասնել տարբերության»,- ասաց Ռ. Վարդանյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացված 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի հիմնական արդյունքներն են.

• Հումանիտար գործունեության մեջ սեփական ուժերով ազդեցություն ունենալու հանդեպ վստահությունը ցածր է:

o Հարցվածների միայն 9 տոկոսն է կարծում, որ կարող է փոփոխություններ բերել հումանիտար խնդիրների լուծման հարցում:
o Չնայած, որ հարցվածների 56 տոկոսը ցավում է Սիրիայից փախստականների վերապրած դժվարությունների համար, 51 տոկոսը կարծում է, որ չի կարող արդյունավետ ազդեցություն ունենալ այդ հարցում:

• Հումանիտար գործունեության նկատմամբ աջակցությունն անկում է ապրում:

o Թեև հարցվածների մեծամասնությունը համաձայն է, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, միայն 37 տոկոն է պատրաստ սեփական երկրում հյուրընկալել փախստականներին:
o Հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ իրենց երկրներն արդեն չափազանց շատ փախստականներ են ընդունել:
o 12 երկրներից հարցվածները նշել են Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ը՝ որպես ամենաշատ փախստականներ ընդունող երկրներ: Իրականում, ամբողջ աշխարհում ամենաշատ թվով փախստականների ընդունել են Պակիստանը, Իրանը և Թուրքիան:

• Մեկուսացումն ու ազգայնականությունը քաղաքականության սահմաններից վեր են:

o Հարցվածների 34 տոկոսը համաձայն է, որ ներգաղթյալներն իրենց երկրները դարձնում են ավելի լավ վայրեր՝ չնայած, որ նրանց մեկ երրորդը կարծում է, որ միգրանտները սպառնալիք են իրենց կրոնական համոզմունքների հանդեպ:
o Հարցվածների 44 տոկոս մտածում է, որ իրենց երկրների համար ազգային փոքրամասնությունները սպառնալիք են: Այս ցուցանիշը աճում է հատկապես Մեծ Բրիտանիայում (56 տոկոս), Քենիայում (56 տոկոս), Թուրքիայում (55 տոկոս) եւ Ֆրանսիայում (54 տոկոս):

• Կոմպետենտ առաջնորդության ճգնաժամ.

o Հարցվածների 32 տոկոսը չի կարողացել նշել որևէ առաջնորդի, որն ի վիճակի է կարգավորել փախստականների ճգնաժամը:
o Ըստ հարցվողների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (33) և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (31 տոկոս) առավել լավ դիրքում են այսօրվա փախստականների ճգնաժամին լուծումներ տալու համար, ինչը կտրուկ զիջում է 2016թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքերին, որի համաձայն՝ հարցվածների 46 տոկոսը մտածում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ հարցը կարգավորելու համար ամենաունակ համաշխարհային առաջնորդն էր:
o Չնայած իրենց խիստ տարբերվող հայացքներին՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հավասար են ընկալվում՝ որպես փախստականների ճգնաժամը կարգավորելու համար ունակ առաջնորդներ (յուրաքանչյուրը 15-ական տոկոս):
o Ուսումնասիրված յուրաքանչյուր ոլորտում 2017թ. ավելի քիչ գործունեություն է ծավալվում Սիրիայից փախստականների ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, քան 2016 թվաանին, ինչպես ցույց էր տվել նախորդ տարվա «Ավրորա» մարդասիրության ցուցիչը: 2016 թվականից ի վեր գործունեության տեսանկյունից ամենաշատ անկումը գրանցել են մեդիան, միջազգային հանրությունը, հարցվածների կառավարություններն ու զարգացած երկրները:
o Եվրոպական միությունն ու ՄԱԿ-ն ընկալվում են որպես ամենաունակ կառույցները այս ճգնաժամի կարգավորման հարցում, սակայն 2016 թվականի համեմատ ընդհանուր առմամբ միջազգային կազմակերպությունների հանդեպ վստահությունն անկում է ապրում:

• Հույսը հումանիտար գործիչների հաջորդ սերնդի վրա է.

o Ընդհանուր առմամբ, երիտասարդներն ավելի դրական են տրամադրված և վստահ են ազդեցություն գործելու իրենց կարողության վրա. 18-ից 34 տարեկանների շրջանում հարցվածների 68 տոկոսը համաձայն է այն մտքին, որ փախստականներին անհրաժեշտ է օգնել, իսկ 47 տոկոսը ցանկանում է օգնել Սիրիայից փախստականներին:
o Երիտասարդ հարցվածներն արժևորում են բազմազանությունը. հարցվածների 29 տոկոսը համաձայն է, որ իրենց երկիրն ավելի լավը կդառնար, եթե բոլորի ավանդույթներն ու սովորույթները հավասարապես ընկալվեին:
o 18-ից 34 տարեկան հարցվածներն ամենահավանականն է, որ առաջիկա 12 ամսվա ընթացքում գործունեություն կծավալեն փախստականների ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:

Համաշխարհային հարցումն իրականացվել է հետազոտական գործընկեր Kantar Public ընկերության կողմից, իսկ մեկնաբանությունները կատարել է ակադեմիական գործընկեր Բրյուսելի ազատ համալսարանը: Այն իրականացվել է 2017թ. փետրվարի 21-ից մարտի 19-ը: Հարցազարույցներին մասնակցել են 6466 մարդ՝ 12 երկրում, որոնցից 6-ն ընդգրկված են եղել նաև 2016թ. ցուցիչի հետազոտությանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}