Ռուսաստանն ու Իրանը կնքել են «նավթ՝ ապրանքի դիմաց» գործարքը
Ռուսաստանի և Իրանի միջև «նավթ՝ ապրանքի դիմաց» գործարքը կնքված է։ Իրանը սպասում է ռուսական կողմի վավերացմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Գործարքը կնքված է։ Հիմա մենք սպասում ենք միայն ռուսական կողմի վավերացմանը։ Մեզ մոտ բարդություններ չեն ծագել, պայմանագիրը ստորագրել ենք, կողմերի միջև ամեն ինչ համակարգված է»,- ասել է նա։
Ռուսաստանի և Իրանի միջև «նավթ՝ ապրանքի դիմաց» ծրագրի շրջանակում համագործակցությունը կարող է սկսվել արդեն 2017 թվականին, այս մասին ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: