Բորտ- ուղեկցորդուհիների գիտակցության կորստի հետևանքով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Thomson Airways ընկերության պատկանող օդանավաը Մեծ Բրիտանիայում Օռլանդոյից դեպի Բրիստոլ չվերթի ժամանակ ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել: Երկու բորտ- ուղեկցորդուհինները թռիչքի ժամանակ կորցրել են գիտակցությունը: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 21-ին:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, Boeing Dreamliner օդանավում եղել է 345 ուղևոր, որոնց մեծ մասը տուրիստներ են եղել:
80 րոպե օդում գտնվող ինքնաթիռում հանկարծ թունավոր նյութի տարօրինակ հոտ է ատարածվել: Դրա հետևանքով որոշ ուղևորների ինքնազգացողությունը վատացել է, երկու բորտ-ուղեկցորդուհիները կորցրել են գիտակցությունը:
Անձնակազամը որոշում է կայացրել Օռլանդո վերադառնալ: Վայրէջքից հետո ուղոևրներին թթվածնային դիմակներ են բաժանվել, մի քանիսին տեղափոխել են հիվանդանոց՝ բուժզննում անցնելու համար: Տեղի ունեցածի հետևանքով ոչ ոք լրջորեն չի տուժել: Ավիաընկերությունն ուղևորներին Բրիստոլ ճանապարհել է մեկ այլ չվերթով: Տեղի ունեցածի հանագամանքները պարզվում են: