Ոստիկանությունը ծանր հանցագործություն նախապատրաստելու մեջ կասկածվողների է վնասազերծել
Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները վնասազերծման գործողությունն են իրականացրել մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում:
Ոստիկանությունից հայտնում են, որ Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծված տղամարդիկ կասկածվում են առանձնապես ծանր հանցագործության՝ սպանություն նախապատրաստելու մեջ: Ոստիկանների տեղեկություններով՝ այդ նպատակով էլ վարձակալել են այս տունը, նաև ապօրինի կերպով ձեռք են բերել զենք-զինամթերք՝ ձեռնամուխ լինելով սպանության նախապատրաստման գործողություններին:
«Ոստիկանության ծառայողների ջանքերով առանձնապես ծանր հանցագործության կատարումը խափանվեց»,-նշում են ոստիկանությունից:
Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, տանտիրոջ և ընթերակաների ներկայությամբ, բնակարանը խուզարկվել է:
Հայտնաբերվել է՝ երկու ինքնաձիգ, մեկ ատրճանակ, որոնց պահունակներում փամփուշտներ կային:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեագետները ապօրինի պահվող զենք-զինամթերքը տեղում ենթարկեցին փորձաքրեագիտական մշակման: Քրեագիտական մշակման են ենթարկվելն ու առգրավվել հայտնաբերված բջջային հեռախոսները, նաև այն իրերն ու առարկաները, որոնք քննության ընթացքում ապացուցողական նշանակություն կունենան:
«Ամբողջը փաթեթավորվեց՝ հետագա փորձաքննությունների համար: Վնասազերծված երեք տղամարդիկ, որոնց տվյալները նախաքննության շահերի պահպանումից ելնելով, չենք հրապարակում, բերման են ենթարկվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն ու ձերբակալվել: Քննությունը շարունակվում է»,-մանրամասնում են ոստիկանությունից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց