Գետնանցումում ավազակային հարձակում կատարող տղամարդը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել է գետնանցումում քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով նախօերին ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի գետնանցումներից մեկում որպես զենք օգտագործվող առարկայով քաղաքացուն սպառնացել են կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել ու հափշտակել նրա մոտ առկա կանխիկ գումարը և բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա տղամարդը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Գետնանցումները առևտրի համար չեն նախատեսված. Ա. Պողոսյան
- Քաղաքապետարանի ռեժիսուրայով՝ «մԵզանսցենա»
- Վիճաբանություն գետնանցումում. Կա տուժած
- Անօթևաններ. կանգառում, գետնանցումում քանիսն են այդպես ապրում
- «Հաղթահարելով գիշերը». Կանայք մութ ու խուլ գետնանցումներում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ