Աջարիայի իշխանությունները խոստացել են մզկիթի կառուցման հարցը լուծել
Բաթումիում նոր մզկիթի հարցը առաջիկայում կլուծվի՝ հաշվի առնելով հանրության շահը: Վրացական լրատվամիջոցի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն:
«Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ, որ հարցի վերաբերյալ ամենօրյա քննարկումներ են լինում: Առաջաիկայում հարցը կկարգավորվի, անկասկած, հաշվի առնելով մուսուլմանական համայքնի, տարածաշրջանի, երկրի շահերը: Իրադարձություններից առաջ չենք ընկնի: Ժողովրդի ու հասարակության հետ միասին մենք ճիշտ որոշում կկայացնենք»,-ասել է նա:
Աղբյուրը հիշեցնում է, որ Աջարիայում մուսուլմանական համայնքը 2013 թվականից փորձում է նոր մզկիթ կառուցել: Այս պահին Բաթումիում մեկ մզկիթ կա: Նշվում է, որ Աջարիայի բնակչության 25 տոկոսը իսլամի հետևորդ են:
Մզկիթի կառուցման համար 2.5 հազար քմ տարածք է հատկացված, սակայն քաղաքային իշխանությունները շինթույլտվություն չեն տրամադրում: