Էստոնիայի իշխանությունները հրահանգել են ռուս դիվանագետներին հեռանալ երկրից
Էստոնիայի Նարվա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Դմիտրի Կազյոնովին և հյուպատոս Սերգեյ Սուրգաևին նոտա է հղվել, որ այժմ նրանք պետք է լքեն երկիրը: Այդ մասին հայտնում է Delfi պորտալը, գրում է ՌԻԱ Նավոստին:
«Էստոնիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սանդրա Կամիլովայի խոսքերով, ԱԳՆ-ն հաստատում է այդ տեղեկությունը, բայց չի մեկնաբանում»,- նշված է հաղորդագրությունում:
Էստոնիայում Ռուսաստանի դեսպանատանը դիվանագետներին արտաքսելու մասին տեղեկությունը նույնպես հրաժարվել են մեկնաբանել:
Ռուսաստանի ԱԳՆ-ն Տալլինի որոշումն անվանել է «հերթական ոչ բարեկամական և ոչնչով չհիմնավորված գործողություն», որն անպատասխան չի մնա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ