Պետք է բարձրացնենք մեր երկրի անունն ավելի ու ավելի. Ժան Պողոսյան
«Ամեն անգամ երբ գալիս եմ Հայաստան, ինձ տանն եմ զգում»,- այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողության ժամանակ իր ելույթի խոսքում ասաց «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը։
«Նախագահի մրցանակի ստեղծումից ի վեր 17 տարի է անցել։ Ինձ համար մեծ պատիվ է, որ մենք այսքան տաղանդավոր մարդկանց միասին ենք հավաքում, խրախուսում ենք իրենց ջանքերում և նրանք հպարտորեն ներկայացոնւմ են Հայաստանը։ Ցանականում եմ երախտագիտություն հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ այստեղ գտնվելու և այս մրացանակները հանձնելու համար։ Սա շատ կարևոր ձեռնարկ է»,- նշեց Պողոսյանը:
Սփյուռքահայ բարերարն ընդգծեց, որ իր և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամ»-ի համար շատ կարևոր է աջակցելու այս բացառիկ մարդկանց տաղանդը. «Շարունակելու ենք ողջունելու, խրախուսելմեր տաղանդավոր անհատներին»։
Նա նշեց, որ հիմնադրամն այս տարի աջակցություն է ցուցաբերել սիրիահայ փախստականներին, այցելել են Բեյրութի դպրոց, այժմ էլ Սիրիայում և Լիբանանում աշխատանքներ են իրականացնում։
Ժան Պողոսյանն ադրադարձավ նաև Վենետիկում անցկացվող «Viva Arte Viva» խորագրով արվեստի միջազգային 57-րդ բիենալեին, որտեղ արվեստագետներ Ռաֆայել Մեգալի, Միրո Պերսոլյանի հետ միասին Հայաստանը ներկայացնում նաև ինքը. «Մի քանի աբաթ առաջ՝ որպես գեղանկարիչ Վենետիկի բիենալեում բացեցի իմ ցուցահանդեսը և պատիվ ունեցա ներկայացնել Հայաստանը։ Պետք է բարձրացնենք մեր երկրի անունն ավելի ու ավելի»։