Ոստիկանություն. Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 77 տրանսպորտային միջոց
Ոստիկանությունը հրապարակել է «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքները ժամը 18-ի դրությամբ:
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 77 տրանսպորտային միջոց (18-ը՝ Երևան քաղաքում, 59-ը՝ մարզերում):
Մարզերում 27 ավտոմեքենա վարել են անչափահասներ, 29 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի:
Հարակից հրապարակումներ`
- ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց
- Վերջին զանգի «հանդիսությունների շրջանակում» ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 110 տրանսպորտային միջոց
- Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 39 ավտոմեքենա
- Վերջին զանգ. Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 7 ավտոմեքենա
- Վերջին զանգ. Երևանում ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 28, իսկ մարզերում` 25 ավտոմեքենա