Ֆիզիկական անձ ավանդատուների թիվն աճել է
2016 թ. վերջին գրանցվել է ֆիզիկական անձանց բանկային ավանդների և ֆիզիկական անձ ավանդատուների թվի աճ:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության համաձայն, 2016 թ. վերջին, 2015 թ. վերջի համեմատությամբ, ֆիզիկական անձանց բանկային ավանդների (բացառությամբ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավո րելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չերաշխավորված ավանդների) գումարն ավելացել է 13%-ով և կազմել է 1310 միլիոն ՀՀ դրամ:
Ըստ աղբյուրի՝ 2016 թ. վերջին, 2015 թ. վերջի համեմատությամբ, երաշխավորված ավանդների գումարն ավելացել է շուրջ 15%-ով՝ կազմելով 522 միլիոն ՀՀ դրամ, իսկ երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների թիվն ավելացել է 4.6%-ով՝ կազմելով 1916 հազար:
Երաշխավորված ավանդների կշիռն ընդհանուր ավանդներում 2016 թ. վերջին կազմել է 39.8% (նախորդ տարվա համեմատ ավելացել է 0.7%-ով): 2016 թ. վերջին, 2015 թ. վերջի համեմատությամբ, ֆիզիկա- կան անձանց ՀՀ դրամով ավանդների կշիռն ավելացել է շուրջ 3.5%-ով և կազմել է 29.5%: Երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների թվում երաշխավորված ավանդի սահմանաչափը չգերազանցող ավանդ ունեցող ավանդատուների կշիռը 2016 թ. վերջի դրությամբ կազմել է 98.24%:
Նույն ժամանակաշրջանում միջին ավանդի մեծությունն աճել է 8%-ով և կազմել է 683 921 ՀՀ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները