«Ժպիտ գողացողները». Ատամնաբուժության պատմությունը՝ լուսանկարներում
The Guardian պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որոնք ներկայացնում են ատամնաբուժության զարգացման ընթացքը՝ գետաձիու ատամից պատրաստված ատամից մինչև աքցաններ ու բուսական ցավազրկողներ. Ռիչարդ Բարնեթի «Ժպիտ գողացողները» ցույց է տալիս ատամնաբուժության զարմանահրաշ և շոկային պատմությունը:
Սա օրինակ կապ է՝ պատրասված մետաղից ու փոխարինող ատամներից: Այն գտել են Իտալիայի հարավում:
Այս պրոթեզները պահվում են Լոնդոնում: Շատ դեպքերում դրանք ամբողջությամբ կամ մասամբ պատրաստվում էին գետաձիու ոսկորից: Կտրում էին, տաշում, դարձնում մարդու ատամի նման: Սակայն այն բավականին թանկ էր, դժվար էր մաքրվում, իսկ ժամանակի ընթացքում հոտը գնալով ավելի ու ավելի տհաճ էր դառնում:
Սա մի յուղանկար է, որտեղ աքցանով վշատահար մարդու ատամն են հանում:
Հետո գործիքները փոխվեցին:
1880-ական թվականներին փարիզեցի մի ատամնաբույժ նման գովազդային ցուցանակ էր փակցրել ատամնաբուժարանի վրա:
Ատամ հեռացնելը շատ ցավոտ էր: Դրա համար խոտաբույսեր կամ ալկոհոլ էին օգտագործում: Արձանը պատրաստված է 17-րդ դարում:
Հետո սկսեցին քնացնել սրա օգնությամբ:
Գործիքներն էլ գնալով ավելի փոքրացան ու ավելի տափակաբերան դարձան:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց