Եգիպտական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբիայում ահաբեկիչների ճամբարներին
Եգիպտական ռազմաօդային ուժերը մայիսի 26-ին 6 հարված են հասցրել Լիբիայում՝ Դերնա քաղաքում ահաբեկիչների ճամբարներին։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։
Կահիրեում ենթադրում են, որ հենց այդտեղ են գտնվում զինյալները, որոնք ստանձնել են քրիստոնյա ղպտիների դեմ ահաբեկչության պատասխանատվությունը։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսին հայտարարել է, որ հրամայել է հարվածել ահաբեկիչների ճամբարներին, և ահաբեկչությունը կպատժվի։
Հիշեցնենք, որ ծայրահեղականների հարձակումը տեղի էր ունեցել Մինյա նահանգում։ Զինված անձինք կրակ էին բացել Սուրբ Սամուելի մենաստան ուղևորվող քրիստոնյա ղպտիներ ավտոբուսի վրա։ Հարձակումից հետո զինյալները փախուստի էին դիմել։
Վերջին տվյալներով, զոհվել էր 35 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ