Իրաքի իշխանությունները Մոսուլում արգելել են կանանց նիկաբ կրել
Իրաքի իշխանություններն անվտանգության նկատառումներով արգելել են կանանց Մոսուլում կրել նիկաբ: Գազետա.ռու կայքը, հղում անելով Sky News-ին, գրում է, որ արգելքը պայմանավորված է նրանով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կարող են թաքնվել դեմքը ծածկող գլխաշորի միջոցով: Բացի այդ, իշխանություններն արգելել են ժամը 18:00-ից հետո մոտոցիկլետ վարել, իսկ խախտողները կպատժվեն:
Էլեկտրոնիկայի խանութների սեփականատերերին պարտադրել են հավաքել բջջային հեռախոսներ և սիմ-քարտեր գնողների տվյալները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքը սկսել է Մոսուլում ԻՊ վերջին հենակետի գրավման օպերացիան:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին