Արա Վարդանյան. Համահայկական մեր գերնպատակը մնում է անփոփոխ
«Այսօր ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել երկու թվի վրա, որոնք նույնքան, եթե ոչ ավելի կարևոր են` 700 հազար նվիրատու և 500 հազար շահառու: Կարծում եմ, որ այս երկու թվերը մեր միասին անցած 25-ամյա ուղու ամենախոսուն վկայությունն են:»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստում հայտարարեց հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը:
Նրա խոսքով, այս տարի հիմնադրամը հատեց մի շատ կարևոր եզրագիծ՝ արձանագրելով իր գոյության 25-ամյակը:
«Շնորհավորում եմ բոլորին: Հետադարձ հայացք նետելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի անցած 25 տարվա ուղուն` կարող ենք խոսել հարյուրավոր կիլոմետր ճանապարհների ու ջրագծերի մասին, հարյուրավոր դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, համայնքային կենտրոնների մասին, որոնք կառուցվել և կառուցվում են հիմնադրամի ստեղծումից ի վեր` Հայաստանում և Արցախում»,-հաշվետվությունը ներկայացրեց հիմնադրամի ղեկավարը:
Ա. Վարդանյանն ընդգծեց, որ ոլորտները և գործելաոճն անընդհատ փոխվում և ընդլայնվում են, բայց համահայկական մեր գերնպատակը մնում է անփոփոխ. «Մեր երկիրը մեր իսկ ջանքերով շենացնելը, մեր հայրենակցին սատար կանգնելը, մեր ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելը»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. «Հայաստան» հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը
- ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ