Մակրոնը պատրաստակամություն է հայտնել Սիրիայի հարցում համագործակցել Ռուսաստանի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 29-ին Վերսալում հանդիպման քննարկելիք թեմաներից մեկը կլինի Սիրիայի իրավիճակը,- գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ես մտադիր եմ հանդիպմանը քննարկել Սիրիայի իրավիճակ»,-նշել է Մակրոնը՝ հավելելով, որ Սիրիայում խաղաղության կարելի է հասնել միայն «քաղաքական, երկարատև և համապարփակ լուծման» հիման վրա։
Ֆրանսիայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել Սիրիայի հարցում «համագործակցել Ռուսաստանի հետ»։
Նա նաև ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման անհրաժեշտությունը։