Նյու Յուրքում տեղադրված բալետի պարուհու քանդակն ուկրաինական քանդակի կրկնօրինակն է
Հայտնի ամերիկացի քանդակագործ Ջեֆֆ Կունսը, ում կասկածում են ուկրաինացի նկարչուհի Օքսանա Ժնիկրուպի ճենապակուց ստեղծած փոքրիկ քանդակն անօրինական կրկնօրինակելու մեջ, դա արել է օրենքի շրջանակներում: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ամերիկացի քանդակագործի մամուլի քարտուղարը:
Նյու Յորքում Ռոկֆելլեր կենտրոնի հրապարակում Կունսի «Նստած բալետի բարուհին» քանդակի տեղադրումից հետո ուկրաինական սոցկայքերում և ԶԼՄ-ներում սկսել են նրան մեղադրել պլագիատի մեջ, քանի որ 14 մետրանոց քանդակը հիշեցնում է ուկրաինուհի արվեստագետի «Բալետի պարուհի Լենոչկա» քանդակը:
Ամերիկացի քանդակագործը հայտարարել է, որ իրեն, իրոք, ոգեշնչել է փոքրիկ ճենապակե քանդակը, իսկ նրա մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ Կունսն իրավունք է ունեցել օգտագործել Ժնիկրուպի աշխատանքը:
«Մենք գիտենք Օքսանա Ժնիկրուպի աշխատաքի մասին և արտոնագիր ունենք այն օգտագործելու համար»,- ասել է մամուլի քարտուղարը:
Ջեֆֆ Կնուսին արդեն մի քանի անգամ մեղադրել են պլագիատի մեջ: Մարտին նա նույնիսկ տուգանվել է «Մերկ» քանդակի համար, որը ճանաչվել էր ֆրանսիացի լուսանկարի կրկնօրինակ:
Նախկինում նրան երեք անգամ մեղադրել էին ուրիշների աշխատանքները կրկնօրինակելու մեջ և նույնիսկ ճանաչել մեղավոր: