Չիլիում սկսվել է աշխարհի ամենամեծ աստղադիտակի կառուցումը
Չիլիում սկսվել է աշխարհի ամենախոշոր աստղադիտակի շինարարությունը, որի մեկնարկը տրվել է երկրի նախագահ Միշել Բաչելետի կողմից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Էկզոմոլորակների (Արեգակնային համակարգի սահմաններից դուրս) հետազոտության համար նախատեսված սարքը, որը ստացել է «Եվրոպական չափազանց մեծ աստղադիտակ» (EELT) անվանումը, պատրաստ կլինի 2024 թվականին չիլիական Ատակամա անապատում։
«Այստեղ կկառուցվի ոչ թե պարզապես աստղադիտակ, այլ գիտության ու տեխնոլոգիաների, ինչպես նաև միջազգաին համագործակցության հնարավորությունների խոշորագույն ապացույցներից մեկը»,- ասել է Բաչելետը։
Սարքը կարժենա 1 մլրդ եվրո, այն կունենա 5 սեգմենտային հայելիներ, որից ամենամեծի տրամագիծը կկազմի 39 մետր։