Չինաստանում պաշտոնյան դատապարտվել է մահվան՝ պետական գումարները գողանալու և կաշառք վերցնելու համար
Չինաստանաի Ժողովրդական քաղաքական-խորհրդատվական խորհրդի նախկին փոխնախագահ և Տյանցզինյա քաղաքի ազգային անվտանգության վարչության ղեկավար Ու Չանշունը դատապարտվել է մահապատժի և ունեցվածքի բռնագրավման: Վեստի.ռու-ն գրում է, որ դատավճռի կատարումը հետաձգվել է երկու տարով, բայց չի կարող մեղմացվել:
Նման խիստ պատիժ նա ստացել է գրեթե 50 միլիոն դոլար պետական միջոցներ գողանալու և 2,3 միլիոն դոլար կաշառք վերցնելու համար:
Դատարանը հաշվի է առել, որ նախկին պաշտոնյան չի թաքնվել քննությունից և օգնել է բացահայտել այլ հանցագործությունները: