Պուտինը Սիրիայի հարցն այսօր քննարկել է նաև Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայի հարցը:
Ռուսական աղբյուրի հաղորդմամբ, երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում ապասրացման գոտու ստեղծման վերաբերյալ հուշագրի ստորագրման արագացմանն ուղղված միջոցառումները, պայմանավորվել են իրականացնել համակարգումը:
Աղբյուրի փոխանցմամբ, Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր, առևտրատնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, «Թուրքական հոսք» նախագիծը: