Հայաստանում հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին արտադրվել է 69 275.6 հազար տոննա հաց, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.3 տոկոսով նվազել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ԱՎԾ-ի՝ նշված ժամանակահատվածում 11.2%-ով աճել է ալյուրի արտադրությունը. եթե 2016 թ-ի հունվար-մարտին արտադրվել է 37.4 հազար տոննա ալյուր, ապա այս տարի՝ 41.6 տոննա:
Առաջին եռամսյակում 5.4%-ով ավելացել է հրուշակեղենի արտադրությունը՝ կազմելով 3 696.6 տոննա, մակարողենի արտադրությունը՝ 26.9%-ով (883.8 տոննա):
Վիճակագրության համաձայն` այս տարվա հունվար-մարտին ավելացել է նաև ձավարեղենի արտադրությունը. մասնավորապես, արտադրվել է 248.7 տոննա ձավարեղեն` ապահովելով 59.7 տոկոսի աճ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ