Սահմանամերձ համայնքների ԱԻՆ հենակետերը կկատարելագործվեն
Գերմանական կողմի աջակցությամբ Հայաստանի սահմանամերձ համայնքներում գործող հրշեջ-փրկարարական հենակետերի անձնակազմի վերապատրաստման և տեխնիկական զինման աշխատանքներ կիրականացվեն:
ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համագործակցության այս ու այլ հարցեր են քննարկվել նախարար Դավիթ Տոնոյանի ու Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ- ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ:
Նախարար Տոնոյանը նշել է , որ սահմանամերձ համայնքների հենակետերում ծառայող փրկարարները պետք է ամբողջությամբ տիրապետեն առաջին բուժօգնության հմտություններին և կարողանան փոխարինել պարամեդիկներին: Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել նաև հենակետերում կամավորական ուժերի ձևավորման և զարգացման գործընթացում:
ԱԻ նախարար Դ. Տոնոյանի առաջարկությամբ՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել Հայաստանում կազմակերպել դաշտային խոհանոցի մրցույթ՝ կիրառելով այս բնագավառում Գերմանիայի փորձը: Մրցույթը թույլ կտա գործընթացում ներգրավել դաշտային խոհանոցի ծառայություն ունեցող Հայաստանի տարբեր գերատեսչությունների և կատարելագործել ծառայություն մատուցողների հմտությունները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվել կազմակերպել գերմանական կողմի պատվիրակության այցելությունը սահմանամերձ գյուղերի հրշեջ-փրկարարական հենակետեր՝ տեղում վերջիններիս կարիքներին ծանոթանալու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ