Ինչու ՊԲ-ի հաղորդագրությունները սահմանի մասին ամենօրյա չեն լինի. պարզաբանում է Մովսես Հակոբյանը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների hետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նոր փոփոխությունը, համաձայն որի` Արցախի պաշտպանության նախարարության կողմից սահմանային իրավիճակի մասին տեղեկատվությունն ամեն օրվա փոխարեն մեկ շաբաթվա կտրվածքով պետք է տրամադրվի, նշեց, որ այն նպատակ չի հետապնդում հասարակությունից որևէ բան թաքցնել:
Նրա խոսքերով՝ հաղորդագրություններն ամենօրյա չեն լինի՝ հաշվի առնելով գաղտնիության որոշակի նկատառումներ:
«Հասարակության համար այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է իրավիճակին տիրապետելու մասով, մենք տրամադրելու ենք: Մենք չենք թաքցնելու հասարակությունից զինվորի վիրավորման, զոհվելու դեպքի մասին, բայց ինֆորմացիայի տրամադրման դեպքում հնարավորինս խուսափելու ենք զորամասեր և ուղղություններ նշելուց»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները