Կառավարման նոր կարգը արդյունավետ է հատկապես դրսի ճնշումներին դիմագրավելու առումով. սահմանադրագետ
Շատերը համեմատության համար նշում են, որ կառավարման ձևի պայմաններում ՀՀ նախագահը դառնում է Ճապոնիայի կայսր, Իսպանիայի թագավոր կամ Անգլիայի թագուհի: Պետության ղեկավարումն այս դեպքում առավելապես հենվում է մեկ անձի վրա:
Պաշտոնի հեղինակությունը մեծամասամբ պայմանավորվում է այդ անձով, ընդ որում՝ շատ կարևոր է, թե որքանով է տվյալ մեկ անձն ընդունված և հարգված հասարակության կողմից: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը:
Նրա հիշեցմամբ, կառավարման խորհրդարանական ձևը ենթադրում է ժողովրդավարության մակարդակի բարձրացման գործընթաց: Ընդ որում, անցումը նոր կառավարման կարգին պետք է լինի սահուն, այլապես երկիրը կարող է միջազգային ասպարեզում կորցնել իր հարգը:
«Կոլեկտիվ պատասխանատվության համակարգն արդյունավետ է հատկապես դրսի ճնշումներին դիմագրավելու առումով: Այս տեսանկյունից ԱԺ-ն ավելի ամուր հակակշիռ է արտաքին ճնշումներին: Ակնհայտ է, որ մեկ հոգու նկատմամբ ճնշումներ բանեցնելն ավելի հեշտ է, քան մի ամբողջ կոլեկտիվի»,- ասաց Վարդան Այվազյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ