Սիմոն Պապյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Սիմոն Պապյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հիշեցնենք, որ Սիմոն Պապյանը 2002 թվականից ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալն է:
Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ, Էրիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ։
Նշենք, որ Էրիկ Գրիգորյանը մինչ այս վարչապետի օգնականն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին