Սպորտ 14:14 05/06/2017 Հայաստան

Արթուր Պետրոսյան. «Թիմը պատրաստ կլինի Չեռնոգորիայի դեմ խաղին»

Հունիսի 4-ին` Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս հանդիպման ավարտից հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում  կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում հնչած հարցերն ու պատասխանները հրապարակել է ՀԴԴ պաշտոնական էջը:

Հարց-Պարոն Պետրոսյան, շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Մեկ տարի առաջ նման կարգի հավաքականների հետ ընկերական հանդիպումներ ունեցանք, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, արդյունավետ չստացվեց: Կա՞ արդյոք նման մտավախություն այս տարի և արդյո՞ք թիմը հոգեբանորեն պատրաստ կլինի Չեռնոգորիայի դեմ խաղին:

Պատասխան-Չեմ կարծում, որ թիմը պատրաստ չի լինի։ Այս խաղը կարևոր էր, քանի որ տեսանք, թե մեր ֆուտբոլիստները ինչ վիճակում են գտնվում: Մի քանի բան նկատել էինք մարզումների ժամանակ, այս խաղին դրանք արդեն շատ ավելի լավ երևացին: Իմ կարծիքով, Չեռնոգորիայի դեմ խաղին թիմը պետք է պատրաստ լինի։

Հարց-Արդյո՞ք հաջողվեց խուսափել փոքր վնասվածքներից։

Պատասխան-Այո, մենք խուսափեցինք վնասվածքներից: Մի քանի թեթև հարվածներ եղել են, բայց ոչ ոք առողջական խնդիրներ չունի:

Հարց-Արազ Օզբիլիսը շատ լավ հանդիպում անցկացրեց: Արդյո՞ք դա մրցակցի պաշտպանների թույլ խաղի հետևանքն էր, թե նա իրոք շատ լավ մարզավիճակում է գտնվում:

Պատասխան-Մենք նրան տրամադրեցինք խաղաժամանակ` իմանալով, որ իր թիմի կազմում նա վերջին ամիսներին ընդամենը յոթ րոպե է անցկացրել, վերջին անգամ ապրիլի կեսերին էր խաղացել՝ այն էլ երկրորդ թիմի հետ, այդ իսկ պատճառով մենք նրան 65 րոպե խաղաժամանակ տրամադրեցինք: Նա առաջին խաղակեսում շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց, բայց ֆիզիկական պատրաստվածությունը չբավարարեց ամբողջ խաղը նման բարձր մակարդակով անցկացնելու համար։

Հարց-Մարկոսը մեր մյուս ֆուտբոլիստների համեմատ այսօր ավելի երկար ժամանակ անցկացրեց դաշտում: Ինչպիսի՞ն է նրա մարզավիճակը և ի՞նչ ներգրավվածություն է նա ունենալու Չեռնոգորիայի դեմ խաղում։

Պատասխան-Կարծում եմ, որ Մարկոսի համար շատ կարևոր էր ամբողջական հանդիպում անցկացնելը: Եթե չեմ սխալվում, նա վերջին անգամ 90 րոպե խաղացել էր փետրվար ամսին: Շանսերը մեծ են, որ Մարկոսը կհայտնվի Չեռնոգորիայի դեմ խաղում հիմնական կազմում:

Հարց-Եզրերում այսօր խաղում էին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները՝ Գագիկ Դաղբաշյանը և Արտակ Եդիգարյանը: Ինչպե՞ս կգնահատեք նրանց խաղը, և արդյո՞ք Դաղբաշյանի փոփոխությունը  նշանակում է , որ դժգոհ էիք նրա խաղից:

Պատասխան-Գագիկին փոխարինեցինք, քանի որ ուժեղ հարված ստացավ ոտքին, ու դրա համար չուզեցինք ռիսկի գնալ: Երկուսի խաղից էլ գոհ եմ, կատարեցին այն, ինչ իրենցից սպասում էինք:

Հարց-Դուք որոշ չափով ծանոթ էիք մրցակցի խաղին: Ակնկալո՞ւմ էիք, որ այսօր ձեր թիմի առավելությունը մրցակցի նկատմամբ այդքան մեծ կլինի:

Պատասխան-Այո, սպասում էինք, առաջին խաղակեսում դա շատ էր երևում: Ցավալի է, որ երկրորդ խաղակեսում արդեն մենք հարմարվեցինք իրենց տեմպին և էլ արագություն չկար մեր խաղի մեջ:

Հարց-Փորձարկված ֆուտբոլիստներից ովքե՞ր արդարացրին սպասելիքները և նրանցից ո՞ւմ կտեսնենք Չեռնոգորիայի դեմ խաղում հիմնական կազմում:

Պատասխան-Իմ կարծիքով՝ շանսերը մեծ են, որ մեկ-երկու ֆուտբոլիստներ անպայման կհայտնվեն հիմնական կազմում: Նաև ուրախալի էր, որ այսօր մեր երկու ֆուտբոլիստները՝ Արմեն Մանուչարյանն ու Նարեկ Ասլանյանն իրենց նորաուտը նշեցին ազգային թիմի կազմում։ Երեկ խոսեցինք նաև մեր հարձակման մասին, որ նրանք գոլ չեն խփում, և ահա այսօր թե Արթուր Սարկիսովը, թե Ռուսլան Կորյանը գոլի հեղինակ դարձան: Ի դեպ, Ռուսլանն ու Արտակ Եդիգարյանն իրենց առաջին գոլերը խփեցին հավաքականի կազմում:

Հարց-«Փյունիկում» Արմեն Մանուչարյանը խաղում է աջ պաշտպանի դիրքում, իսկ այսօր դուք նրան փորձարկեցիք պաշտպանության կենտրոնում։ Արդյո՞ք դա ապագայի հետ կապված ծրագրեր են, թե միայն այս խաղում նա այդ դիրքում խաղաց:

Պատասխան-Նշեմ, որ ես տեսել եմ նրան «Փյունիկում» թե կենտրոնականի, թե աջ պաշտպանի դիրքում խաղալիս, բայց ելնելով մեր փոփոխություններից` մենք գերադասեցինք, որ նա այսօր խաղա կենտրոնական պաշտպանի դիրքում:

Հարց-Պարոն Պետրոսյան, այսօր բավական հարձակվողական կազմ էր դուրս եկել դաշտ: Կա՞ նման հնարավորություն, որ նման կազմ կտեսնենք նաև Չեռնոգորիայի դեմ խաղում:

Պատասխան-Կվերլուծենք այս խաղը և կտեսնենք: Շատ հնարավոր է, որ խաղանք հարձակվողական ֆուտբոլ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:14
ՔԿ. Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ
ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում է քննություն՝ ապրիլի 15-ին Երևան քաղաքում, հասարակական տրանսպորտում կատարված...
Աղբյուր` Panorama.am
10:07
Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Աբրահամյան
«Թշնամու դեմ մի քանի հարյուր մետրի վրա կանգնած զինծառայողի նկատմամբ իշխանության վերաբերմունքը լավագույն դեպքում ճառերով կամ խոստումներով է արտահայտվում»:
Աղբյուր` Panorama.am
10:04
Ապրիլի 16-ին փոխանակման կետերում դոլարն թանկացել է, ռուբլին և եվրոն՝ էժանացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 16-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.80 դրամ՝ արժևորվելով 0.041դրամով։ Եվրոն և...
Աղբյուր` Panorama.am
09:50
Էդմոն Մարուքյան. Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա
«Սա ծուղակ է, դադարեցրեք  այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա»,-հայտարարել է հատուկ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ճիշտն ասած ես հիմա նույնիսկ վախով եմ սպասում ապրիլի 24-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. Սուրեն Մանուկյան
«Չգիտես ինչ նոր թեզ կարող է բերվի դաշտ, որ մենք հետո տասնամյակներով ստիպված կլինենք աշխատել, որ դրա տակից դուրս գանք»:
Աղբյուր` Panorama.am
09:42
Գրողներն իրավական ուժով կպայքարեն հասնելու արդարությանը
Կայացել է Գրողների միության արտահերթ համաժողովը
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին
«Փաստ» թերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա
Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը
Աղբյուր` Panorama.am
08:22
Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով...
Աղբյուր` Panorama.am
08:04
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է մնում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
07:58
Ապրիլի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում արտասահմանյան գործակալների մասին օրինագծի դեմ ցույց անողներին կոչ է արել ենթարկվել ոստիկանությանը և զգուշացրել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
22:22
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույններն ու շնորհակալությունն էին փոխանցում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այսօր ես իսկապես բավարարված եմ այս միջոցառումով. Աննա Հակոբյանը՝ 1 մլն դրամ տոմսի արժեքով ընթրիքի մասին
«Ինչքան շատ կին կարողանա բարիք ստեղծել, այնքան մեր պետությունը կուժեղանա, այնքան մեր խաղաղությունը մոտ կլինի, իսկ լինելուց հետո երկարատև կլինի»։
Աղբյուր` Panorama.am
21:33
Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին
Ալեն Սիմոնյանը ապրիլի 12-ին կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
21:10
Գյուղատնտեսությունն արդեն կործանված է, չկա, սա արդեն վերջին շտրիխներն են. Աշոտ Հարությունյան
2024թ-ին Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերությունը դուրս է եկել և, ըստ կառավարության, ապահովագրական...
Աղբյուր` Panorama.am
20:45
Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի մոտ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ընդունման դեմ բողքի ցույց է ընթանում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:31
Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
20:18
Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}