Քրիստոնեական համայնքը պետք է վերականգնի Հալեպի եկեղեցիները
Տարբեր ուղղությունների հազարավոր քրիստոնյաներ վերադառնում են ահաբեկիչներից ազատագրված Հալեպ: Նրանք պետք է վերականգնեն ավերված եկեղեցիները, բազմադարյան ավանդույթները:
«Հալեպի ազատագրումից հետո քաղաք է վերադարձել տարբեր ուղղությունների 25 հազար քրիստոնյա»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ լրագրողներին ասել է Հալեպի Սուրբ Եղիա ուղղափառ եկեղեցու հոգևորական հայր Ջաբրաիլ Ազարը՝ հիշեցնելով, որ նախքան պատերազմն այդտեղ ապրում էր շուրջ 150 հազար քրիստոնյա:
Նա նշել է, որ քաղաքի հին մասում ահաբեկիչները վնասել են 13 հնագույն եկեղեցի, դրանցից մի քանիսն ամբողջությամբ ոչնչացված են:
Հայր Ջաբրաիլ Ազարը նշել է, որ քրիստոնեական համայնքը մշակել է եկեղեցիների վերականգնման նախագիծ, բայց գումար չկա նույնիսկ սկզբնական աշխատանքների համար:
Հարակից հրապարակումներ`
- Մրոն և Մակիչը ելույթ են ունեցել Հալեպի Նոր Գյուղ թաղամասում
- Հալեպահայերը վերադառնում են իրենց տները
- Հալեպում վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ զբոսաշրջային տուր է անցկացվել
- Սիրիացի զինվորները մեկ օրում Հալեպում 30 հարսանիք են արել
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում վերանորոգման աշխատանքներ են կատարվել. «Արևելք»
- Հալեպում 12 հազար փախստական վերադառնում է ազատագրված գյուղեր