Սամվել Ալեքսանյանն ու «Օրենքով գող» «Զապ»-ը «Մարիոթ»-ում սրճել են.«ՀԺ»
Նախորդ օրը կեսգիշերին Երևանի Մարիոթ հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, իսկ մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royce»-ը:
Հյուրանոցի սրճարանը շրջապատված է եղել թիկնապահներով: Սրճարանում մեկ սեղանի շուրջ նստած են եղել Սամվել Ալեքսանյանը և «օրենքով գող», «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը գրել է, որ իրենց թղթակիցը չի նկարահանել այդ տեսարանը, որովհետև այնտեղ տիրող մթնոլորտը այնպիսին էր, որ դրանից հետո շատ անորոշ կլիներ թե տեսանյութի ճակատագիրը, թե տեսանկարահանողի:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան