Տնտեսություն 16:00 15/06/2017 Հայաստան

Մինչ կհաշվեն կարկուտի պատճառած վնասը, ներկայացնում ենք հակակարկտային կայանների համար ծախսված գումարները

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Մինչ գերատեսչությունները կպարզեն՝ հերթական անգամ ինչքան վնաս է պատճառել կարկուտը գյուղացիական տնտեսություններին, Panorama.am-ը հրապարակում է տվյալներ, թե պետական բյուջեից ինչքան գումարներ են ծախսվել հակակարկտային կայանների ձեռք բերման համար:

Դրանք ի դեպ, վարչապետը նաև վերջերս հայտարարեց, որ արդյունավետ չեն, նույնիսկ անհասկանալի համարեց, ցածր արդյունավետությամբ հակակարկտային կայանների վրա գումարներ ծախսելը:

Դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող հայտարարություններ տարիներ շարունակ եղել են, սակայն անտեսվել են ու շարունակել պետական միջոցները ծախսել կայանների ձեռք բերման համար:

Հակակարկտային կայանների վերաբերյալ Panorama.am-ը մի քանի հարց է ուղղել կառավարությանը: Օրինակ հետաքրքրվել էինք, ո՞վ պետք է պատասխան տա բյուջեի միջոցները ոչ արդյունավետ ծախսելու համար կամ հնարավո՞ր է կառավարությունը դիմի իրավապահ մարմիններին հնարավոր մեղավորներին բահայտելու ու բյուջեի միջոցները վերականգնելու նպատակով: Մայիսի 22-ին ուղարկված հարցերին մինչ այս պահը պետական որևէ մարմին  պատասխան չի տվել:

Օրինակ, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը համարում է, որ տրամադրված գումարները ծախսվել են ոչ նպատակային, բայց համոզված է՝ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի:

Արտակարգ իրավիճակների նախարարության՝ Panorama.am-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, Հայաստանում գործող գազագեներատորային հակակարկտային կայանքները առաջին անգամ ներդրվել են 2004 թվականին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ:

«Այն կարկուտի դեմ պայքարում աշխարհում կիրառվող մեթոդներից մեկն է և իրականացվում է Արգենտինայում, Բելգիայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Բոլիվիայում ու մի շարք այլ պետություններում: Գազագեներատորային կայանքների արդյունավետությունը կարկտավտանգ թույլ երևույթների դեպքում գնահատվում է 90%, միջինի դեպքում`  55%, ուժեղ պրոցեսների դեպքում` շուրջ 10% , իսկ աղետալի պրոցեսի դեպքում` 0%»,-նշում են ԱԻՆ-ից:

Պետական այս մարմնից էլ խոստովանում են, որ ամենաարդյունավետ մեթոդը համարվում է ցանցային պաշտպանությունը, սակայն Հայաստանում մշակվող շուրջ 450 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մեծ մասը ֆինանսական և տեխնիկական պատճառներով հնարավոր չէ ներառել ցանցային պաշտպանության տիրույթում:

Այժմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակում է հակակարկտային պաշտպանության փոխլրացնող համակարգ ստեղծելու ծրագիր: Նախատեսվում է ներկայիս գազագեներատորային կայաններից բացի ունենալ նաև հրթիռային և ցանցային պաշտպանության համակարգ: Ժամանակակից տեխնոլոգիաներով հակակարկտային հրթիռներն ունեն բարձր արդյունավետություն և այլևս չեն կրում անվտանգության այն ռիսկերը, որոնց պատճառով նախկինում վերապահումներ են եղել: Նախատեսվում է ընթացիկ տարում հրթիռային հակակարկտային պաշտպանության պիլոտային ծրագիր իրականացնել ՀՀ Արագածոտնի ու Լոռու մարզերում: 

Այս տարվա մայիսի 20-ի դրությամբ Հայաստանի տարածքում տեղադրված են 542 հակակարկտային կայանքներ, որոնք տեղաբաշխված են Արմավիրի (207 կայանք), Արարատի (99 կայանք), Արագածոտնի (69 կայանք), Լոռու (40 կայանք), Շիրակի (87 կայանք), Տավուշի (13 կայանք), Կոտայքի (20 կայանք) և Վայոց Ձորի (7 կայանք) մարզերի 190 համայնքներում: Դրանց միջոցով պաշտպանության տակ է վերցված ՀՀ փաստացի մշակվող հողատարածքների մոտ 9.7%-ը` 43360.0 հա տարածք: Յուրաքանչյուր կայանքի պաշտպանող տարածքը կազմում է մոտ 80հա` տեղակայման վայրի շրջակայքում:

Հակակարկտային կայանքներից 49-ը սեփականության իրավունքով պատկանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, 259-ը` համայնքներին և 234-ը` ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությանը: Հանրապետության  տարածքում առաջին հակակարկտային կայանքները ներկրվել են 2004թ. Արգենտինայից («SAPOI SA» ընկերությունից), իսկ հետագայում կայանքների արտադրությամբ սկսել են զբաղվել տեղական արտադրողները, մասնավորապես` Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ն, Բարվա ՍՊԸ-ն և Լոկատոր ՓԲԸ-ն:

Հայաստանում «SAPOI SA» ընկերության կողմից արտադրված կայանքների թիվը կազմում է 30, Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ- 124,  Բարվա ՍՊԸ- 372 և Լոկատոր ՓԲԸ- 16 հատ:

Հիմա գումարների մասին:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությանը պատկանող 234 հակակարկտային կայանքները ձեռք են բերվել.

2004թ. – 15 հատ` Գյուղատնտեսության նախարարությունը SAPOI SA ընկերությունից – մեկ միավորը 19 681 180 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արագածոտնի մարզում,

2005թ. - 15 հատ` Գյուղատնտեսության նախարարությունը SAPOI SA ընկերությունից – մեկ միավորը 12 449 540 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արմավիրի մարզում,

2010թ. – 12 հատ` Գյուղատնտեսության նախարարությունը Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ից – մեկ միավորը 9 914 000 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արարատի մարզում,

2011թ. – 36 հատ` Գյուղատնտեսության նախարարությունը Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ից - մեկ միավորը 8 593 000 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արարատի մարզում,

- 40 հատ` Գյուղատնտեսության նախարարությունը Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ից – մեկ միավորը 8 586 001 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արմավիրի մարզում,

- 1 հատ` Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ի կողմից նվիրատվություն - 5 976 000 ՀՀ դրամ արժեքով, որը տեղակայվել է ՀՀ Լոռու մարզում,

2012թ. - 13հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ից – մեկ միավորը 6 337 255 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արմավիրի մարզում,

- 16 հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ից – մեկ միավորը 6 337 255 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արագածոտնի մարզում,

-6 հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Պոստ Լեքս Քոնսալթինգ ՍՊԸ-ից – մեկ միավորը 6 337 255 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Լոռու մարզում,

2014թ. - 50 հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Բարվա ՍՊԸ-ից – մեկ միավորը 3 500 000 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արմավիրի մարզում, 

-18 հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Բարվա ՍՊԸ-ից – մեկ միավորը 3 500 000 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արարատի մարզում,

-7 հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Բարվա ՍՊԸ-ից – մեկ միավորը 3 500 000 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Արագածոտնի մարզում,

-5 հատ` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Բարվա ՍՊԸ-ից – մեկ միավորը 3 500 000 ՀՀ դրամ արժեքով, որոնք տեղակայվել են ՀՀ Լոռու մարզում:

Չհաշված նվիրատվությունը, կայանների ձեռքբերման համար ծախսվել է մեկ միլիարդ 755 միլիոն 520 հազար 765 դրամ:

Նախարարությունից նաև հայտնեցին, որ 2014թ.-ից հանրապետության  տարածքում տեղադրված համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող բոլոր հակակարկտային կայանքների կառավարումն իրականացվում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կողմից:

Միաժամանակ հայտնում են, որ ՀՀ ԱԻՆ-ը չի տիրապետում համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կայանքների ձեռք բերման արժեքների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}