Քաղաքական 13:13 16/06/2017 Աշխարհում

Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխհարաբերությունների օրակարգը փոխվում է

Հեղինակ` Արմեն Իսրայելյան, Իրանի հարցերով փորձագետ

Միացյալ Նահանգների Սենատը 98 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ հաստատել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին նախագիծը: Ներկայացուցիչների պալատի կողմից նախագիծը հավանության արժանանալուց և նախագահի կողմից ստորագրվելու դեպքում այն օրենքի ուժ կստանա:

Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ նախաձեռնած պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է երեք ոլորտի՝ բալիստիկ հրթիռների արտադրություն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս (ԻՀՊԿ), ռազմական արդյունաբերություն:

Եթե իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին առնչվող նախագիծը հաստատվի, ապա կլինի առաջին դեպքը, որ ԻՀՊԿ-ի նկատմամբ ուղղակի պատժամիջոց կկիրառվի, այն էլ՝ ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքով: ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման նկատմամբ պատժամիջոց սահմանվել էր 2007թ.:

Իրանի նկատմամբ պատժամիջոց սահմանելու մասին Միացյալ Նահանգների նախատեսած մյուս նախագիծը վերաբերում է ռազմարդյունաբերության ոլորտին: Եթե այս նախագիծը հաստատվի, ապա այն անձինք և կազմակերպությունները, որոնք կնպաստեն Իրանի հրթիռների, տանկերի, կործանիչների, ռազմանավերի, ռազմական ուղղաթիռների, զրահամեքենաների, ՀՕՊ համակարգերի արտադրությանը կամ համապատասխան սարքավորումներ կվաճառեն, պատժամիջոցների կենթարկվեն՝ միևնույն ժամանակ նրանց հաշիվները կսառեցվեն:

Պետք է նշել, որ նախկինում Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները վերաբերում էին միջուկային ծրագրին, իսկ 2015 թ. Իրանի և 5+1 խմբի միջև ստորագրված համաձայնությունից հետո՝ հիմնականում հրթիռային համակարգերին ու մարդու իրավունքներին:

Փաստորեն Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է նախաձեռնում հատկապես այն պայմաններում, երբ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Միացյալ Նահանգների և Սաուդյան Արաբիայի միջև պաշտպանական ոլորտին վերաբերող 110 միլիարդ դոլարի պայմանագիր ստորագրվեց, Էր Ռիադում տեղի ունեցավ հայտնի համաժողովը, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը միջազգային հանրությանը կոչ արեց մեկուսացնել Իրանը՝ վերջինիս մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ, և ի վերջո նշված իրադարձություններից կարճ ժամանակ անց Իրանում տեղի ունեցավ ահաբեկչական երկու գործողություն:

Անդրադառնալով Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին՝ ապա թեհրանյան ահաբեկչությունը մեծ հաշվով նպատակ էր հետապնդում կասեցնել Իրանի միջուկային համաձայնության կատարման ընթացքը: Իրանի հակառակորդներին անհրաժեշտ էր փոխել Թեհրանի և միջազգային հանրության միջև ձևավորված օրակարգը, այն է՝ շրջափակումից դուրս գալու, Արևմուտքի հետ առևտրատնտեսական հարաբերություններ ձևավորելու փոխարեն՝ այսուհետ Թեհրանը պետք է իր ջանքերն ուղղի ահաբեկչության պատճառած վնասները հաղթահարելուն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:00
Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է մեկնարկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական...
Աղբյուր` Panorama.am
15:48
Վթարային ջրանջատում «Գառնի-Երևան» ջրատարի վրա
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման...
Աղբյուր` Panorama.am
15:37
Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են
Այսօր, ժամը 14.30-ի դրությամբ հրդեհի հետմարման աշխատանքներին մասնակցում են 42 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից: ԱԻՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:25
Կարեն Մովսիսյանը՝ շախմատի վետերանների Եվրոպայի չեմպիոն
Իսպանիայի Սաբադել քաղաքում ավարտվել է շախմատի վետերանների Եվրոպայի առաջնությունը: 50-ից բարձր տարիքային խմբի մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:12
Կարո Եղնուկյանը չի պատրաստվում դատարան գնալ
«Կարո Եղնուկյանի նկատմամբ բռնություն է կիրառվելու»,- լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց Եղնուկյանի պաշտպան Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ավարտին է մոտենում Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտին է մոտենում Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը: Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
14:35
Մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից. ՔԿ
Կատարվում է քննություն՝ զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ
Աղբյուր` Panorama.am
14:28
Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենայի վթարից հետո հիվանդանոց է տեղափոխվել չորս ռուս, նրանց թվում մեկ երեխա կա: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
14:20
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է անշարժ գույքի գրավադրմամբ շահավետ պայմաններով վարկեր
Զգալի գումարի անհրաժեշտություն առաջանալու դեպքում, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել վարկի հարմարավետ և պրակտիկ տարբերակ՝ ունեցած անշարժ...
Աղբյուր` Panorama.am
14:17
Փաստաբանը խնդրել է ժամանակավորապես դադարեցնել ոստիկանության փոխգնդապետի լիազորությունները. «Փաստինֆո»
«Սասնա Ծռեր»-ի գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ ինքն այսօր ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:12
Քննարկվել է Իրանում Հայաստանի բուհերի դիպլոմների ճանաչման հարցը
Իրանում ՀՀ բուհերի դիպլոմների ճանաչման խնդրի մասին բարձրաձայնել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը Իրանի մեջլիսի կրթության և...
Աղբյուր` Panorama.am
13:59
Առանց Պերճ Զեյթունցյանի
«Երկարատև հիվանդությունից հետո այսօր առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում մահացել է Պերճ Զեյթունցյանը»,- Panoramam.am-ին ասաց Գրողների...
Աղբյուր` Panorama.am
13:46
Մայր թատրոնը նոր տնօրեն ունի
Մշակույթի նախարարի հրամանով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու...
Աղբյուր` Panorama.am
13:41
ՊՆ. «Զինծառայողի դի է հայտնաբերվել»
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ճարտարապետը կարծում է, որ փողոցների անվանափոխությունը կհանի հայերին ռուսների դեմ
«Միանշանակ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր խոսքն այսպես սկսեց ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանն՝ անդրադառնալով Երևանի որոշ...
Աղբյուր` Panorama.am
13:30
Կառուցվածքային փոփոխություններ՝ Իրանի ԱԳՆ համակարգում
Նախօրեին Իրանի Մեջլիսում տեղի ունեցած լիագումար նիստում 288 պատգամավորից՝ 236 պատգամավորը կողմ քվեարկեց ԱԳ նախարարի թեկնածու Մոհամմադ Ջավադ...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մերկելը՝ Թուրքիային. «Ինտերպոլի նման կառույցները չպետք է չարաշահել»
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Ինտերպոլի միջոցով Գերմանիայի քաղաքացի, գրող Դողան Աքհանլըին Իսպանիայում ձերբակալելու Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
12:40
Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15%-ով
2017թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ:
Աղբյուր` Panorama.am
12:27
Մեկնարկել են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը
Օգոստոսի 19-30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթանում են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը: ԿԳՆ մամուլի ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
12:13
Էմմա Սթոունը դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին
Forbes-ը կազմել է 2017թ-ի աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշային աղյուսակը, որն այս տարի գլխավորում է օսկարակիր Էմմա...
Աղբյուր` Panorama.am
12:00
Նադալը դարձել է աշխարհում լավագույն թենիսիստը
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթել է բրիտանացի Էնդի Մարեյին և երեք տարվա ընթացքում առաջին անգամ գլխավորել է Թենիսի պրոֆեսիոնալների...
Աղբյուր` Panorama.am
11:51
ՍԱՊԾ. Չգնեք այս լիմոնադները
Արտադրողներն են՝ Ա/Ձ Արտակ Գևորգյան, Ա/Ձ Խաժակ Ենոքյան, Ա/Ձ Մուրադ Հովսեփյան, Ա/Ձ Արգամ Ասլանյան:
Աղբյուր` Panorama.am
11:42
ԱՄՆ-ն չորս հազար զինծառայող է ուղարկում Աֆղանստան
ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Աֆղանստանում մեծացնելու է ամերիկյան ռազմական կոնտինգենտը և այդ երկիր ուղարկելու է մոտ 4 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:30
Բորժոմիում չեն կարողանում մարել անտառային հրդեհները
Վրաստանի առողջարանային քաղաք Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհի դեմ պայքարում է 200 հրշեջ: «Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ, լրացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Նախագահը շնորհավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանին
«Մարդկային էության ամենանուրբ եզրերը չեն վրիպում Ձեր ստեղծագործ հայացքից»:
Աղբյուր` Panorama.am
11:02
Նիկշա Բավցևիչ. Վերջին տասը րոպեներին մեր մակարդակի վրա չէինք
«Մրցակիցը մեծ փորձ ուներ և 40 րոպե խաղաց նույն տեմպով։ Մենք կարողացանք դա անել միայն 30 րոպե, սակայն այդքանը բավարար չէր հաղթելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:50
Իսլանդիայում մեքենան մխրճվել է միջազգային օդանավակայանի ժամանման սրահ
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 50 կմ հեռու գտնվող Կեբլավիկ միջազգային օդանավակայանի ժամանման սրահ ավտոմեքենա է մխրճվել: Այս մասին գրում է ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է զոհված զինծառայողների մայրերին
Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծել է, որ հայ զինվորը՝ հայրենյաց սահմանների պաշտպանը, մշտապես իր և յուրաքանչյուր հայ եկեղեցականի աղոթքներում է։
Աղբյուր` Panorama.am
10:25
Մահացել է Տ. Նարեկ եպիսկոպոս Շաքարյանը
Օգոստոսի 23-ին` ժամը 9:00-ին, հընթացս Ս. Պատարագի կկատարվի Նարեկ եպիսկոպոսի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:
Աղբյուր` Panorama.am
10:23
«Խոսրովի անտառ»-ի տնօրեն. Կորուստները անգնահատելի են
«Ճիշտ է` մեր ունեցած կորուստները անգնահատելի են, բայց մենք մեծ հույս ունենք, որ շատ կարճ ժամկետներում կվերականգնվի մեր կորուստների որոշ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ճարտարապետը կարծում է, որ փողոցների անվանափոխությունը կհանի հայերին ռուսների դեմ
15:28 21/08/2017

Ճարտարապետը կարծում է, որ փողոցների անվանափոխությունը կհանի հայերին ռուսների դեմ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}