Առաջիկա մեկ տարում նախատեսվում է 1000 գլուխ շինշիլայի ներմուծում Հայաստան
«Հայաստանում շինշիլաբուծության 50-60 տնտեսություն է ձևավորված, որտեղ առկա է 3000-3200 գլուխ շինշիլա»,- այս մասին այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպմանը հայտնել է Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նարեկ Վարդանյանը։
Նա նշել է, որ առաջիկա մեկ տարում ասոցիացիան նախատեսվում է ևս 1000 գլխաքանակի ներմուծում իրականացնել, նաև այն, որ Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Սյունիքի լեռնային գոտում, ինչպես նաև Կոտայքի մարզի որոշ հատվածներում պայմաններն ավելի նպաստավոր են շինշիլաբուծության զարգացման համար:
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում շինշիլայի մորթու վերամշակման գործարան հիմնելու, շինշիլաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների հաշվառման, ինչպես նաև ուսուցողական դասընթացների և խորհրդատվական ծառայությունների կազմակերպման և այլ հարցերի շուրջ համագործակցության հարցերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները