Սև ծովը փոխել է գույնը
Սև ծովը փոխել է գույնը, և, ինչպես երևում է տիեզերքից արված լուսանկարից, ծովը փիրուզա-մարգարտագույն երանգներ է ստացել: rg.ru-ի հաղորդմամբ, ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հայտնում է, որ հատկապես ուժեղ գունային տարբերություններ են նկատվում Ռումինիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի ափերին:
Փոփոխությունները կապված են կոկոլիտոֆորիդների՝ պլանկտոնային ջրիմուռների ծաղկման հետ, որոնց մակերևույթին կալցիումի կարբոնատ է կուտակվում: Դրա հետևանքով մանր օրգանիզմները գունավորում են տալիս Սև ծովի ջրերին:
Գիտնականները նշում են, որ նման երևույթը հունիսի համար սովորական է, թեև այս տարի այն արտասովոր վառ է: Միաժամանակ ջրիմուռների ակտիվ ծաղկումը կարող է բերել ջրում թթվածնի անբավարարության, ինչը կարող է վնաս հասցնել ծովային կենդանիներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ