Մշակույթ 13:52 17/06/2017 Հայաստան

Օրհներգը պետք է ունենա ժողովրդին ոգեպնդող խոսք. Գրականագետ

«Եթե մի հարցի մասին խոսվում է մի քանի անգամ, եթե շոշափվում է տարբեր շրջաններում,  նշանակում է չլուծված բան կա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ խոսելով հայկական խորհրդանիշների փոփոխման մասին:

Հայաստանի  «Մեր հայրենիք» օրհներգի հետ կապված գրականագետը հիշեցրեց, որ այն իտալացի աղջկա երգն է ուղղված իր եղբորը, իսկ «մեր հայրենիք թշվառ անտերը» իտալացի աղջիկը Իտալիայի համար է ասում: Բ. Կանաչյանի երաժշտությունը, նրա խոսքով, իտալական սրճարանային երաժշտության մոտիվներով գրված մի բան է:

«Եկել, հասել ենք մի օրվա, որ պետք է հայացք նետենք այս ամենին: Ըստ իս՝ օրհներգին ընտելացել ենք, վարժվել ենք, բայց եթե փոխելու ենք, պետք է լուրջ քննարկում լինի»,- ասաց Դ. Գասպարյանը:

Նա առաջարկեց որպես օրհներգ քննարկել Գաբրիել Երանյանի «Առ Հայաստան» երգը՝  գրված Հովհան Վանանդեցու «Առ Հայաստան» բանաստեղծության հիման վրա:

«Առաջարկություն կար նաև Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը, որի համար երաժշություն գրեց Տիգրան Մանսուրյանը: Մանսուրյանին շատ եմ հավանում, բայց այդ երաժշտությունը ոնց որ թե օրհներգային չէ, իսկ բանաստեղծությունն օրհներգային է»,- նշեց գրականագետը:

Նա նաև ասաց, որ Արամ Խաչատրյանի  գրած օրհներգը լավն է, պետք է տեքստը փոխել. «Տարբերակներից, լուծումներից մեկն է: Պետք է քննարկվի գրողների, երաժիշտների մասնակցությամբ»: 

Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգի հետ կապված նա կրկին նշեց, որ պետք է քննարկել:

«Հաճելի, լավ երգ է»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ օրհներգը պետք է ուրիշ շնչառություն ունենա, ծանր լինի, օրհներգը պետք է ունենա ապագային նայող, ժողովրդին ոգեպնդող խոսք, ոչ թե ընկնող լինի, այլ բարձրացնող, վեհացնող:

«Եթե շատ ցանկանանք, իրար չխանգարենք, իրար լսենք, կանենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է զինանշանին, Դ. Գասպարյանը նշեց, որ Հայաստանի զինանշանն իր խորհրդանշաններով արտացոլում է ողջ հայ ժողովրդի պատմությունը, բայց պետք է զինանշանը լինի պարզ, մատչելի:

«Մարտիրոս Սարյանի զինանշանն արտակարգ լավ զինանշան է, պարզ է, ուղղակի մի քիչ խմբագրում պետք է անել»,- ասաց նա:

Դրոշի հետ կապված գրականագետը նշեց, որ Հայաստանն իր արևային օրերով, ժամերով աշխարհում առաջին երկրներից է, առաջարկում է դրոշը լինի ոսկեցոլ, մեջտեղով անցնի Արարատի կապույտ ուրվապատկերը: 

«Ինչ որ կա, կա, դժգոհ ենք դրանից, բայց եթե նորն ենք ընդունում, պետք է լինի շատ լավը, որ ժողովուրդը մի 100 տարի գոհ մնա»,- խոսքը եզրափակեց Դավիթ Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Վարչապետը՝ հրդեհի մասին. Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է
Վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհին, նշել, որ հիմնական օջախներն այսօր մարվել են: «Ուզում եմ...
Աղբյուր` Panorama.am
21:37
Արձագանք հրապարակմանը. նախնական ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՔԾ
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ուսումնասիրվել են Hetq.am կայքում հրապարակված «Գնդապետի պնդմամբ՝ ՔԿ քննիչները...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է անձրև
Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
20:23
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Աղբյուր` Panorama.am
20:12
Տաջիկստանի ԿԳ նախարարությունը խորհուրդ է տալիս դպրոցական հագուստ գնել տեղական արտադրողներից
Աղջիկներն ու տղաները չեն կարող մաշված ջինսերով դպրոց գնալ:
Աղբյուր` Panorama.am
20:00
Թուրքիայի նախագահի խոսնակը մեկնաբանել է Էրդողանի թվիթերից «հանրապետություն» բառի հեռացման փաստը
Խոսնակը նշել է, որ «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը նոր չէ. այն օգտագործվել է հինգերորդ նախագահ Ջևդեթ Սունայի (1966-1973թթ.) ժամանակներից սկսած՝ բոլոր նախագահների կողմից:
Աղբյուր` Panorama.am
19:47
Ռումինիա-Հայաստան խաղի տոմսեր գնելու համար հայ երկրպագուներին անձը հաստատող փաստաթուղթ է անհրաժեշտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է. «Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել...
Աղբյուր` Panorama.am
19:35
6 մլն դրամի տուգանք՝ տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում
Ստուգվել են նավթամթերքներ իրացնող 67, գազի իրացնող (ԱԳԼՃԿ)՝ 24, բուժծառայություններ մատուցող՝ 4, խաղալիքների և քսայուղեր իրացնող՝ համապատասխանիաբար 5 և 4 տնտեսվարողներ սուբյեկտներ։
Աղբյուր` Panorama.am
19:23
Տիգրան Հարությունյանը շարունակում է գլխավորել առաջին խմբի մրցաշարային աղյուսակը
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը: Առաջնությունում արդեն են տեղի են ունեցել...
Աղբյուր` Panorama.am
19:12
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված,...
Աղբյուր` Panorama.am
19:05
Երթևեկությունը Լարսով արգելվում է գիշերային ժամերին
Թե որքան կշարունակվեն սահմանափակումները, դեռ հայտնի չէ:
Աղբյուր` Panorama.am
18:51
Մեծ աշխատանք է կատարվել, բայց ցուցանիշները նախատեսվածից ցածր են. Ամիրյան
Մշակույթի նախարարությունում կիսամյակային հաշվետվությունների շրջան է։ Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am
18:40
ԱՄՆ պետքարտուղարություն. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը»
ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից հրապարակվել է «Կրոնական ազատությունը աշխարհում 2016թ.-ին» խորագրով զեկույցը, որը պատրաստվել է ԱՄՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
18:33
Բաթումիում գազալցակայան է պայթել
Հարուցվել է քրեական գործ:
Աղբյուր` Panorama.am
18:22
Խոսրովի արգելոցում այժմ իրականացվում են հետմարման աշխատանքներ
Ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել է մարել «Խոսրովի անտառ» արգելոցում մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները:...
Աղբյուր` Panorama.am
18:09
Վաղը որոշ համայնքներում պլանային հոսանքազրկումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ oգոստոսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Իսպանիայում զբոսաշրջիկները սպանել են դելֆինի ձագին՝ հանուն սելֆիի
Իսպանիայի ափերից մեկում դելֆինի ձագ է ստակել այն բանից հետո, երբ զբոսաշրջիկները նրա հետ սկսել են սելֆի անել: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:40
Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևան
ԱՄՆ-ում 61 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռուս հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևան:  Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:27
Հայաստանի երեք լողորդներ կմասնակցեն պատանիների աշխարհի առաջնությանը
Հայաստանի լողի պատանեկան հավաքականն օգոստոսի 23-ից 28-ը ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում կմասնակցի պատանիների աշխարհի առաջնությանը: Լողի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Թունավորված հավկիթներ են հայտնաբերվել նաև Գերմանիայում
Գերմանիայում շուրջ 11 միլիոն հավկիթի մեջ ֆիպրոնիլ կոչվող միջատասպան թույն է հայտնաբերվել։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Սկսվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին դասագրքերի բաշխման գործընթացը
Սկսվել է 2017-2018 ուսումնական տարվա դասագրքերի բաշխումը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին: Քաղաքապետարանի հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Լավրով. Հույս ունենք, որ Վաշինգտոնում ու Պհենյանում տաք գլուխները սառել են
Եթե ռազմական գործողություններ սկսեն, ապա տարածաշրջանում տուժելու են հարյուր հազարավոր մարդիկ:
Աղբյուր` Panorama.am
16:28
Հանձնարարվել է ի կատար ածել «Մեղրի-Նորդուզ անցակետը համատեղ օգտագործելու մասին համաձայնագիրը». իրանագետ
«Իրանի նախագահ Հասան Ռուհանին կարգադրություն է ստորագրել, համաձայն որի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ի կատար ածել...
Աղբյուր` Panorama.am
16:15
Մոսկվայի Դոմադեդևո օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել
Մոսկվայի Դոմադեդևո օդանավակայանում Հայաստանի՝ 57-ամյա քաղաքացի է մահացել: «Ռուսարմինֆո»-ի  հաղորդմամբ, նա պատրաստվում էր դստեր...
Աղբյուր` Panorama.am
16:04
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի
Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է ոչ ուշ, քան 2017 թվականի նոյեմբերի 18-ը։
Աղբյուր` Panorama.am
16:00
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard-ի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը
ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ PayPass անհպում...
Աղբյուր` Panorama.am
15:38
Լոնդոնի օդանավակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Daily Mail-ի փոխանցմամբ, շենքից մուգ, խիտ ծուխ է բարձրանում, տեղում աշխատում են հրշեջները:
Աղբյուր` Panorama.am
15:21
Թուրքիայում հաքերների հատուկ ուսուցում կկազմակերպվի
Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կազմակերպությունը (BTK) և Տեղեկատվական տեխնոլոգիաների միությունը (TBD) համատեղ նախաձեռնությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՀ և ՀՀ վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին
13:00 16/08/2017

ԱՀ և ՀՀ վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}