Հասարակություն 14:03 17/06/2017 Հայաստան

Լավատեսական սցենարի դեպքում, Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կկազմի 3.2 միլիոն. Գարիկ Հայրապետյան

1980-ականների վերջին Հայաստանն ունեցել է լավագույն ժողովրդագրական իրավիճակը, սակայն անկախությունից հետո վիճակը սկսել է վատթարանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Նրա խոսքերով՝ անկախության տարիների տնտեսական, սոցիալական  իրավիճակը, իր ազդեցությունն է թողել, և ծնելիությունը գրեթե կրկնակի նվազել է՝ 2.5-ից ծնելիության գործակիցը իջել է մինչև 1.5:

«1985-90 թվականներին Հայաստանում  գրանցվել է  80 հազարից ավելի ծնունդ, միգրացիան, ծերացումը քիչ էր, բայց անկախությունից ի վեր՝ 1990-ականների սկզբին  400 հազարից ավելի  քաղաքացիներ անվերադարձ գնացին երկրից: Դա մութ ու ցուրտ տարիներին էր: Բնականաբար, ծնելիությունն էլ  անկում ապրեց՝  2000թ-ին  կազմելով  ընդամենը 35 հազար»,- ասաց Գարիկ Հայրապետյանը` հավելելով, որ այդ ժամանակահատվածում նվազել է նաև ծնելիության գործակիցը:

Ըստ նրա՝ եթե 80-ականների վերջին ծնելիության գործակիցը 2.2-2.3 էր, ապա 2000 թ-ին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 1.4-1.5, իսկ ներկայումս ծնելիության գործակիցը 1.6-1.7  է:

Գարիկ Հայրապետյանը նշեց, որ Հայաստանն այսօր կանգնած է նաև ծերացման խնդրի առաջ: Եթե 80-ականներին բնակչության մոտ 8 տոկոսն էր 60+ տարիքի,  ներկայումս արդեն  13 տոկոս 60+ տարիքի  բնակչություն ունենք:

«Դա ևս ազդում է  բնական հավելաճի վրա: Սա նաև նշանակում է որ Հայաստանում մահացության ցուցանիշը գնալով կբարձրանա: Ծնունդների անկման, միգրացիայի, մահացության ավելացման պատճառով  բնակչության թիվը տարեկան նվազում է 10-12 հազարով, իսկ նախորդ տարի պաշտոնական տվյալներով նվազել է 14 հազարով»,- ընդգծեց նա:

Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ժողովրդագրական իրավիճակի բարելավման վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել. «Լավատեսական սցենարի դեպքում, Հայաստանի բնակչությունը 2050 թվականին կկազմի 3.2 միլիոն: Սա այն դեպքում, եթե ժողովրդագրության կայունացման ուղղությամբ լուրջ քաղաքականություն տարվի: Նշեմ, որ սա ընդամենը կանխատեսում է և կարող են լինել նաև անկանխատեսելի իրավիճակներ, օրինակ՝ քառօրյա պատերազմներ և այլն, որոնք միանգամից կարող են փոխել այս կանխատեսումները»:

Ինչ վերաբերում է վատատեսական սցենարին, եթե որևէ բան չարվի արտագաղթը նվազեցնելու, ծնելությունը խթանելու համար, ապա Հայաստանում երկու միլիոնից էլ քիչ մարդ կմնա:

Գարիկ Հայրապետյանը նաև հայտնեց, որ Հայաստանում ծնունդների թիվը կարող է կտրուկ նվազել 2024-2030 թվականներին, քանի որ վերարտադրողական տարիք կմտնեն այն երեխաները, որոնք ծնվել են 2000 թվականին:

«Խոսքը 35 հազար երեխաների մասին է:  Եթե սրան գումարվի սեռի ընտրությունը, որի պատճառով բավականին նվազել է աղջիկ երեխաների՝ այսինքն ապագա մայրերի թիվը, դա ևս ժողովրդագրական վիճակի վրա կունենա իր ազդեցությունը»,- նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:52
Արդյո՞ք կձևավորվի համահայկական նոր օրակարգ
Սեպտեմբերի 18-20-ը տեղի է ունենալու Հայաստան-Սփյուռք արդեն ավանդական 6-րդ համաժողովը։ Միջոցառման օրակարգից դեռևս ոչինչ հայտնի չէ, բացառությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Անցնող շաբաթը՝ լուսանկարներում
Անցնող շաբաթվա վերջին բոլորի ուշադրության կենտրոնում իսպանական քաղաքներն էին, որտեղ ահաբեկչական գործողությունների զոհ դարձան 15 մարդ, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հայաստանում կենդանական ծագման գյուղմթերքի արտադրությունն ավելացել է
Տավարի մսի ներմուծման ծավալը նվազել է 21.4%-ով:
Աղբյուր` Panorama.am
19:35
Ֆանտաստիկ կազմ ունեմ. Զիդան
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Պրիմերայի առաջին տուրում խոսել է «Դեպորտիվոյի» հետ հանդիպման մասին:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լատվիայում հաշվել են հավատացյալին
Լատվիայի արդարադատության նախարարությունը հրապարակել է երկրում եկեղեցիների և այնտեղ հաճախողների մասին տվյալներ։ Rusarminfo-ի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Օգոստոսի 21-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Սահմանամերձ Տավուշում աշխատանք է փնտրում մոտ վեց հազար մարդ
Մարզում հաշվառված է 4856 գործազուրկ, որից 3026-ը կանայք են:
Աղբյուր` Panorama.am
18:46
Բարսելոնայի ահաբեկչությունից հետո կորած համարվող տղային գտել են
Բարսելոնայի հիվանդանոցում գտնել են ավստրալիացի յոթամյա տղային, ով կորած էր համարվում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Life.ru-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:40
Վերջին հինգ տարում Ախալքալաքում վերականգնվել է 26 դպրոց
Ախալքալաքի շրջանում 2013-2017 թվականների ընթացքում վերականգնվել է 26 դպրոց, կառուցվել 3 դպրոց և կահավորվել երկու բժշկական սենյակ: Գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մխիթարյանը՝ այսօրվա հանդիպման լավագույն խաղացող
«Սուոնսի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր...
Աղբյուր` Panorama.am
18:20
Վաղը ցերեկը Երևանում կգրանցվի +34 աստիճան
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը, Հանրապետության տարածքում օգոստոսի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին...
Աղբյուր` Panorama.am
18:04
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սուոնսի»-ին
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 0:4 հաշվով հաղթանակ տարավ «Սուոնսի»-ի նկատմամբ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Ռուսաստանում տեղի ունեցածի պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սուրգութում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ուկրաինացին պատրաստ է իր քաղաքացիությունը նվիրել Սաակշվիլիին
Ուկրաինական Նիկոլաևա քաղաքի բնակիչը հայտարարել է, որ պատրաստ է իր քաղաքացիությունը նվիրել Միխեիլ Սաակաշվիլիին: Հիշեցնեք, որ  Ուկրաինային...
Աղբյուր` Panorama.am
17:30
Փաստաբանների պալատը որոշել է դիմել արդարադատության խորհրդին
Դատավոր Ա. Բեկթաշյանի վարքագիծը քննարկելու համար:
Աղբյուր` Panorama.am
17:17
ԱՎԾ. Պարենային ապրանքների գնաճ է գրանցվել
Այս տարվա երկրորդ եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 101.3%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 98.3%-ի դիմաց:
Աղբյուր` Panorama.am
16:50
Գրավիտացիոն «նվերներ» Երկրի կողքով անցնող երկնաքարի կողմից
Ամերիկյան NASА տիեզերական գործակալությունը տեսանյութով ցույց է տվել, թե ինչպես է շարժվում ու ինչպես է Երկրին մոտենում ամենամեծ երկնաքարերից...
Աղբյուր` Panorama.am
16:34
Ահաբեկչություն Լաթաքիայում
Սիրիայի Լաթաքիա քաղաքում ականապատված մեքենա է պայթեցվել: Տեղի ունեցածը որակվել է որպես ահաբեկչություն, կան զոհեր: Հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
16:13
Գոռավանում ոռոգման ջրի պատճառով հողերն անմշակ են մնում
550 հեկտար հողատարածքից մշակվում է ընդամենը 200 հեկտարը:
Աղբյուր` Panorama.am
16:00
Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը կշահագործվի 2023թ.
Ռուսաստանը «Աքքույու» էլեկտրակայանի շինարարության նախագծի համար 22 մլրդ դոլարի ներդրում կանի:
Աղբյուր` Panorama.am
15:46
Հրդեհվել է Թբիլիսիի ավտոպահեստամասերի շուկան
Հրդեհի ընթացքում պայթել են մի քանի բենզինի բաքեր ու գազի բալոններ:
Աղբյուր` Panorama.am
15:30
Հայաստանում ծանր հանցագործությունները նվազել են
Գրանցվել է 35 դեպք՝ նախորդ տարվա 53-ի դիմաց:
Աղբյուր` Panorama.am
15:11
Լոռիում վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել
Վիրավորվել է յոթ մարդ:
Աղբյուր` Panorama.am
14:57
Մխիթարյանը մեկնարկային կազմում է
Քիչ անց՝ Երևանի ժամանակով ժամը 15:30-ին  Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հանդիպելու է...
Աղբյուր` Panorama.am
14:53
ԳՆ-ն տեղեկացնում է, թե որտեղից կարելի է աշնանացան ցորենի սերմեր ձեռք բերել
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի աշնանացան ցանքերի  համար տնտեսավարողները աշնանացան ցորենի հավաստագրված,...
Աղբյուր` Panorama.am
14:40
Ավստրիայում փառատոնի ժամանակ փլուզում է տեղի ունեցել
Վիրավորներից 10-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Աղբյուր` Panorama.am
14:28
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին համագործակցության կոչ է անում
«Տեսչական մարմինը գործընկեր լինելու քաղաքականություն է որդեգրել, մենք ոչ թե տուգանող կառույց ենք, այլ համագործակցության կոչ ենք անում...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ֆինլանդիայում զոհերի թվում օտարերկրացիներ չկան
Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում զինված հարձակման հետևանքով զոհերի թվում այլ երկրների քաղաքացիներ չկան: Ֆինլանդիայի քննչական ազգային բյուրոյի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նախորդ տարվանից 30-35 տոկոս պակաս բերք է սպասվում. «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ
15:02 19/08/2017

Նախորդ տարվանից 30-35 տոկոս պակաս բերք է սպասվում. «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}