Տնտեսություն 19:10 19/06/2017 Հայաստան

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերակցությունը

ՀՀ կառավարության 2017-2022 թվականների  ծրագրով  ՀՀ կառավարությունը նախատեսում է զգալիորեն և շեշտակի բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերությունը:
Կառավարության ներկայացրած ծրագրի համաձայն՝ այդ նպատակով ներդրումային քաղաքականությունն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով:

Մասնավորապես, Ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ինստիտուտների ամրապնդման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտն առկա միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը,  մինչև 2017 թվականի ավարտը կատարելագործել ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) գործունեությունը կարգավորող իրավական դաշտը, իսկ մինչև 2018 թվականի ավարտը մշակել պետություն-մասնավոր գործընկերության համար օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումները:

Բացի այդ, կառավարությունը նախատեսում է մինչև 2018 թվականի ավարտը կատարելագործել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենսդրությունը. իրագործել ՀՀ-ում որոշակի ներդրումների դիմաց՝ ՀՀ քաղաքացիություն շնորհելու ծրագիրը:

Ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականությունից դեպի «թիրախավորված» ռազմավարության քաղաքականության անցում կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է  մինչև 2017 թվականի ավարտը քննարկել և առաջարկություններ ներկայացնել ընտրված թիրախային ոլորտներում (այդ թվում` մանածագործություն, հագուստի արտադրություն, կոշիկի արտադրություն) և ըստ գործունեության վայրերի աշխատատեղերի ստեղծումը խթանող հնարավոր արտոնությունների վերաբերյալ:

Միաժամանակ ծրագրով առաջարկվում է մինչև 2017 թվականի ավարտը զարգացնել ներդրումային ծրագրերի փաթեթների` միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման և դրանց առաջմղման համար Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները և ապահովել այդ գործառույթի շարունակականությունը, մինչև 2017 թվականի ավարտը ամրապնդել Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները «մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ՝ ներդրողների հետ աշխատանքի, ներդրումների ներգրավման և հետներդրումային սպասարկման ուղղությամբ, ինչպես նաև մինչև 2017 թվականի ավարտը մշակել տնտեսական դիվանագիտության կիրառական մոտեցումներ:

Նախատեսվում է նաև մինչև 2018 թվականի ավարտը մշակել համայնքային նշանակության մարզային ներդրումային ծրագրերի ֆինանսավորման գործուն մեխանիզմներ, մինչև 2018 թվականի ավարտը մշակել առաջատար վերազգային ընկերությունների հետ երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված հստակ ձևաչափեր և մեխանիզմներ, իսկ մինչև 2019 թվականի ավարտն ապահովել Հայաստանը ՏՀԶԿ ՕՈՒՆ Կարգավորումների սահմանափակման ինդեքսի վարկանիշում (OECD) ներառելուն, մինչև 2020 թվականի ավարտն էլ մշակել և իրագործել առնվազն 5 թիրախային ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման ռազմավարությունները:

Ստեղծարար և նորարարական բիզնեսների զարգացում, տեխնոլոգիական զարգացման խթանումով էլ կառավարությունը նախատեսում է մինչև 2018 թվականի ավարտը քարտեզագրել ՀՀ նորարարական էկոհամակարգը (քաղաքականություն(իրավական) դաշտ, կազմակերպություններ, ոլորտի զարգացման ծրագրեր, նորարարական բիզնես, կրթություն և հետազոտություններ), գույքագրել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունները և դրանց տեխնոլոգիական կարողությունները:

Մինչև 2018 թվականի ավարտը կմշակվի նաև նորարարության զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզ՝ տնտեսության առանցքային ճյուղերում նորարար տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով, կներգրավվեն վերազգային առնվազն 2 կազմակերպություն՝ հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձևավորման նպատակով:

Ըստ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի՝  մինչև 2018 թվականի ավարտը կմշակվի և կներդվի առաջադեմ տեխնոլոգիական հիմքով արտադրություններին տրամադրվող աջակցության հատուկ մեխանիզմներ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:31
Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված նոր բան ակնկալելը բավականին բարդ է. Իսկանդարյան
«Ընդհանրապես, քաղաքական գործիքները բավարար չեն, իսկ ֆինանսապես ազդելը դժվար է, քանի որ Ադրբեջանն ունի էներգակիրներ»:
Աղբյուր` Panorama.am
12:12
Թմրամիջոցների օգտագործման տարածվածությամբ առաջին տեղում Երևանն է, ապա՝ Արմավիրը
Հայաստանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6010:
Աղբյուր` Panorama.am
12:02
Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին կազմել է 5.9 միլիարդ դոլար. Վարդան Արամյան
Ճշգրտված տվյալներով Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին կազմել է 5.9 միլիարդ դոլար: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2016թ-ի պետական բյուջեի...
Աղբյուր` Panorama.am
11:51
Թմրամիջոց գործածող 16-17 տարեկաններն ավելացել են. Ասյա Գրիգորյան
Այսօր Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am
11:47
Սևանա լճի մակարդակի իջեցումը կբերի անխուսափելի ճահճացման. մասնագետ
Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թուլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետրն է, մինչդեռ այս տարի նախատեսվում է 270 միլիոն խ/մ ջրի բացթողում:
Աղբյուր` Panorama.am
11:44
Ստալինը գլխավորում է ականավոր մարդկանց ցուցակը
Նա առաջ է անցել Պուտինից ու Պուշկինից
Աղբյուր` Panorama.am
11:40
Երեք տարվա ընթացքում 830 մլն դոլարի չափով միջոցների ներհոսք Հայաստան չի եղել. Վարդան Արամյան
2014 թվականից սկսած Ռուսաստանի տնտեսությունում բացասական զարգացումներ են նկատվում, ինչը, բնականաբար, չէր կարող բացասական ազդեցություն չունենալ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Մահացել է Ժոզե Մոուրինյոյի հայրը
Նա էլ ֆուտբոլի աշխարհից է՝ նախկին դարպասապահ ու մարզիչ:
Աղբյուր` Panorama.am
11:20
Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
Այս նստաշրջանում առաջնային թմաներից է լինելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնավարման հարցը
Աղբյուր` Panorama.am
11:11
Պետությունը մեծ սպասելիքներ ունի «Կաշեն» լեռնահանքային համալիրի շահագործումից. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված տոնական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նոր քրգործ է հարուցվել
Դատական նիստի ընթացքում իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Աղբյուր` Panorama.am
10:55
Թուրքական զինված ուժերը կտեղակայվեն սիրիական Իդլիբ քաղաքում
Թուրքական զինված ուժերի հետ Իդլիբում կտեղականվեն նաև ռուսական ուժեր:
Աղբյուր` Panorama.am
10:45
Շարապովան աուդիոգիրք է թողարկել
Թենիսիստուհու ինքնակենսագրականը գրախանություներում կհայտնվի սեպտեմբերից։
Աղբյուր` Panorama.am
10:40
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2016 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը
Կառավարությունը շարունակում է հետևողական ջանքեր գործադրել ծրագրային բյուջետավորման ներդրման համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական...
Աղբյուր` Panorama.am
10:36
Սուրենյան. Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճան
Օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
10:34
Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը գոհ է Տոկիոյում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նրանց մասնակցությունից:
Աղբյուր` Panorama.am
10:24
«Ժառանգություն» կուսակցության նախագահ է վերընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը
Նա զգոնության կոչ է արել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության համար պատասխանատու շրջանակներին՝ երկրում ստեղծված ոչ բարվոք իրավիճակի մասին խորը մտահոգությամբ:
Աղբյուր` Panorama.am
10:20
Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով կոչվել է Ռուսաստանի հազվագյուտ ալմաստը
Եզակի քարը յուրահատուկ է նրանով, որ իրենից ներկայացում է երկու սերտաճաց ալմաստներ. դա բնության հազվագյուտ երևույթ է:
Աղբյուր` Panorama.am
10:13
Վրաստանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի առողջական վիճակը ծանր է
Վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել։
Աղբյուր` Panorama.am
10:11
Եմենի մզկիթներից մեկում փոխհրաձգությունից 4 մարդ է զոհվել
Կոնֆլիկտն առաջացել է շարժման կարգախոսները մզկիթում հնչեցնելու պատճառով:
Աղբյուր` Panorama.am
10:00
Ամեն տարի շուրջ 190 հազար մարդ է մահանում ապօրինի թմրամիջոցների պատճառով. ՄԱԿ
Այսօր Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ներկայացնում է ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Բեռլինը դեմ է Վաշինգտոնում ցուցարարներ ծեծած Էրդողանի թիկնապահների մուտքին Գերմանիա
Գերմանիայի հատուկ ծառայությունները նաև մտավախություն ունեն, որ Էրդողանի այցը բախումներ կառաջացնի նրա կողմնակցիների ու հակառակորդների միջև:
Աղբյուր` Panorama.am
09:35
Պակիստանում բենզատար է հրդեհվել, 100-ից ավելի զոհ կա
Հրդեհի պատճառ կարող է լինել ծխախոտը, որ չէին հանգցրել մոտեցած մարդիկ:
Աղբյուր` Panorama.am
09:24
Նյուքասլում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Ոստիկանությունը միջադեպը չի կապել ահաբեկչության հետ:
Աղբյուր` Panorama.am
09:12
«Լոնդոնի աչքը» տարհանել են չպայթած արկի պատճառով
Ոստիկանությունում ասել են, որ կվերադառնան տեղատվության ժամանակ, որպեսզի վերցնեն արկը:
Աղբյուր` Panorama.am
09:03
Ստամբուլում ցրել են գեյ-շքերթը
Ոստիկանությունը ձերբակալել է մի քանիսին, այնուհետև կիրառել ռետինե փամփուշտներ՝ հավաքվածներին ցրելու համար:
Աղբյուր` Panorama.am
20:00
Վաղը նշվելու է Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնը
Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնելու գյուտին
Աղբյուր` Panorama.am
19:51
Ճանապարհատրանսպորտային 11 պատահար՝ 1 օրվա ընթացքում
Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` հունիսի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ընդլայնված նիստ՝ գլխավոր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված  նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատախազության...
Աղբյուր` Panorama.am
19:34
Մակրոնն ու Շվարցենեգերն բնապահպանական հարցեր են քննարկել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին։ «Գազետա.ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարայան. Խոստացած ներդրումների 37-40 տոկոսն արդեն կատարված է
16:22 23/06/2017

Կարայան. Խոստացած ներդրումների 37-40 տոկոսն արդեն կատարված է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}