Քաղաքական 14:04 19/06/2017 Հայաստան

Այն, ինչ ԻՊ-ում կա այսօր, մենք տեսել ենք Ադրբեջանում՝ 90-ականներին. փախստական

Փախստականների խնդիրն աշխարհում տարեցտարի ավելի է ահագնանում:  Փախստականների հարցը դառնում է գործիք, միջոց՝ քաղաքակրթությունն ավերելու համար: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

«Այն, ինչ ԻՊ-ում կա այսօր, այդ ամենը մենք տեսել ենք Ադրբեջանում՝ 90-ականներին: Դա ցեղասպանություն էր, որին ՀՀ երկու պետությունները ամբողջական գնահատական չեն տվել: Այդ ցեղասպանության հետևանքով հայաթափվեցին բնիկ հայկական բնակավայրեր, 660  հազար հայեր տեղահանվեցին և ցրվեցին աշխարհով մեկ»,- ասաց նա:

Մարիամ Ավագյանի խոսքով,  Ադրբեջանից բռնի տեղահանված հայ փախստականներն իրենց իրավունքների վերականգնման համար ամեն տարի այցելում են Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպանատներ: Առաջիկա ուրբաթ այդպիսի այց պետք է կայանա Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն:

Բանախոսը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ փախստականներն ունեն այն նույն խնդիրները, ինչ բոլոր մյուս հայաստանցիները՝ գումարած, որ շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը, զրկված են բնակության մշտական վայրից:

Ասուլիսին ներկա ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանն էլ իր հերթին նկատեց, որ փախստականների թեման Հայաստանում ակտուալ չէ, ինչն աններելի է:

Նա նշեց, որ Նոր Հաճնում, Աբովյանում կամ Չարենցավանում նախատեսվում է բացել Գարդմանի և Շիրվանի երկրագիտական թանգարան, որը զբաղվելու է այդ տարածքներում տարիներ առաջ բնակված հայերի պատմամշակութային առանձնահատկությունները ցուցադրելով:  Թանգարան պահելու համար, Հակոբյանի գնահատմամբ, բավական է բյուջեից տարեկան 5-6 միլիոն դրամ հատկացնելը:

Փախստականների մեջ կան ակտիվիստներ, որոնք ունեն եզակի նյութեր: Այստեղ կկատարվի նաև փախստականների մշտական հաշվառում: Արվելու է ամեն բան, որպեսզի մարդը չամաչի ասել՝ «ես Բաքվի հայ եմ», մի բան, որն ասելիս այժմ բարդույթավորվում է:

Մարիամ Ավագյանը, որպես թանգարանի գաղափարի շարունակություն, նշեց Որոտան գետի հարթավայրային գողտրիկ մի անկյունում հատուկ փախստականների համար քաղաք ստեղծելու հեռանկարը: Նրա խոսքով, արտասահմանում բնակվող բազմաթիվ փախստականներ պատրաստակամ են ներդրումներ կատարել՝ գաղափարը կյանքի կոչելու նպատակով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:31
Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված նոր բան ակնկալելը բավականին բարդ է. Իսկանդարյան
«Ընդհանրապես, քաղաքական գործիքները բավարար չեն, իսկ ֆինանսապես ազդելը դժվար է, քանի որ Ադրբեջանն ունի էներգակիրներ»:
Աղբյուր` Panorama.am
12:12
Թմրամիջոցների օգտագործման տարածվածությամբ առաջին տեղում Երևանն է, ապա՝ Արմավիրը
Հայաստանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6010:
Աղբյուր` Panorama.am
12:02
Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին կազմել է 5.9 միլիարդ դոլար. Վարդան Արամյան
Ճշգրտված տվյալներով Հայաստանի պետական պարտքը 2016 թվականին կազմել է 5.9 միլիարդ դոլար: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2016թ-ի պետական բյուջեի...
Աղբյուր` Panorama.am
11:51
Թմրամիջոց գործածող 16-17 տարեկաններն ավելացել են. Ասյա Գրիգորյան
Այսօր Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am
11:47
Սևանա լճի մակարդակի իջեցումը կբերի անխուսափելի ճահճացման. մասնագետ
Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թուլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետրն է, մինչդեռ այս տարի նախատեսվում է 270 միլիոն խ/մ ջրի բացթողում:
Աղբյուր` Panorama.am
11:44
Ստալինը գլխավորում է ականավոր մարդկանց ցուցակը
Նա առաջ է անցել Պուտինից ու Պուշկինից
Աղբյուր` Panorama.am
11:40
Երեք տարվա ընթացքում 830 մլն դոլարի չափով միջոցների ներհոսք Հայաստան չի եղել. Վարդան Արամյան
2014 թվականից սկսած Ռուսաստանի տնտեսությունում բացասական զարգացումներ են նկատվում, ինչը, բնականաբար, չէր կարող բացասական ազդեցություն չունենալ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Մահացել է Ժոզե Մոուրինյոյի հայրը
Նա էլ ֆուտբոլի աշխարհից է՝ նախկին դարպասապահ ու մարզիչ:
Աղբյուր` Panorama.am
11:20
Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը
Այս նստաշրջանում առաջնային թմաներից է լինելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնավարման հարցը
Աղբյուր` Panorama.am
11:11
Պետությունը մեծ սպասելիքներ ունի «Կաշեն» լեռնահանքային համալիրի շահագործումից. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության 15-ամյակին նվիրված տոնական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նոր քրգործ է հարուցվել
Դատական նիստի ընթացքում իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Աղբյուր` Panorama.am
10:55
Թուրքական զինված ուժերը կտեղակայվեն սիրիական Իդլիբ քաղաքում
Թուրքական զինված ուժերի հետ Իդլիբում կտեղականվեն նաև ռուսական ուժեր:
Աղբյուր` Panorama.am
10:45
Շարապովան աուդիոգիրք է թողարկել
Թենիսիստուհու ինքնակենսագրականը գրախանություներում կհայտնվի սեպտեմբերից։
Աղբյուր` Panorama.am
10:40
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2016 թվականի բյուջեի տարեկան հաշվետվությունը
Կառավարությունը շարունակում է հետևողական ջանքեր գործադրել ծրագրային բյուջետավորման ներդրման համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական...
Աղբյուր` Panorama.am
10:36
Սուրենյան. Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճան
Օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
10:34
Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը գոհ է Տոկիոյում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նրանց մասնակցությունից:
Աղբյուր` Panorama.am
10:24
«Ժառանգություն» կուսակցության նախագահ է վերընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը
Նա զգոնության կոչ է արել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության համար պատասխանատու շրջանակներին՝ երկրում ստեղծված ոչ բարվոք իրավիճակի մասին խորը մտահոգությամբ:
Աղբյուր` Panorama.am
10:20
Գևորգ և Գոհար Վարդանյանների անունով կոչվել է Ռուսաստանի հազվագյուտ ալմաստը
Եզակի քարը յուրահատուկ է նրանով, որ իրենից ներկայացում է երկու սերտաճաց ալմաստներ. դա բնության հազվագյուտ երևույթ է:
Աղբյուր` Panorama.am
10:13
Վրաստանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի առողջական վիճակը ծանր է
Վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել։
Աղբյուր` Panorama.am
10:11
Եմենի մզկիթներից մեկում փոխհրաձգությունից 4 մարդ է զոհվել
Կոնֆլիկտն առաջացել է շարժման կարգախոսները մզկիթում հնչեցնելու պատճառով:
Աղբյուր` Panorama.am
10:00
Ամեն տարի շուրջ 190 հազար մարդ է մահանում ապօրինի թմրամիջոցների պատճառով. ՄԱԿ
Այսօր Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ներկայացնում է ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Բեռլինը դեմ է Վաշինգտոնում ցուցարարներ ծեծած Էրդողանի թիկնապահների մուտքին Գերմանիա
Գերմանիայի հատուկ ծառայությունները նաև մտավախություն ունեն, որ Էրդողանի այցը բախումներ կառաջացնի նրա կողմնակցիների ու հակառակորդների միջև:
Աղբյուր` Panorama.am
09:35
Պակիստանում բենզատար է հրդեհվել, 100-ից ավելի զոհ կա
Հրդեհի պատճառ կարող է լինել ծխախոտը, որ չէին հանգցրել մոտեցած մարդիկ:
Աղբյուր` Panorama.am
09:24
Նյուքասլում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Ոստիկանությունը միջադեպը չի կապել ահաբեկչության հետ:
Աղբյուր` Panorama.am
09:12
«Լոնդոնի աչքը» տարհանել են չպայթած արկի պատճառով
Ոստիկանությունում ասել են, որ կվերադառնան տեղատվության ժամանակ, որպեսզի վերցնեն արկը:
Աղբյուր` Panorama.am
09:03
Ստամբուլում ցրել են գեյ-շքերթը
Ոստիկանությունը ձերբակալել է մի քանիսին, այնուհետև կիրառել ռետինե փամփուշտներ՝ հավաքվածներին ցրելու համար:
Աղբյուր` Panorama.am
20:00
Վաղը նշվելու է Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնը
Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները գտնելու գյուտին
Աղբյուր` Panorama.am
19:51
Ճանապարհատրանսպորտային 11 պատահար՝ 1 օրվա ընթացքում
Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` հունիսի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ընդլայնված նիստ՝ գլխավոր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված  նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Դատախազության...
Աղբյուր` Panorama.am
19:34
Մակրոնն ու Շվարցենեգերն բնապահպանական հարցեր են քննարկել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին։ «Գազետա.ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կարայան. Խոստացած ներդրումների 37-40 տոկոսն արդեն կատարված է
16:22 23/06/2017

Կարայան. Խոստացած ներդրումների 37-40 տոկոսն արդեն կատարված է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}