20:30 20/06/2017 Հայաստան

Այսօր աշխարհում 65.6 միլիոն անձ բռնի տեղահանված է

Այսօր Փախստականների միջազգային օրն է (World Refugee Day): Աշխարհում այսօր 65.6 միլիոն անձ բռնի տեղահանված է հալածանքի, հակամարտության, բռնության և մարդու իրավունքների խախտման hետևանքով:  Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ)  արտաքին  կապերի  և    հասարակական տեղեկատվության բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի  գրասենյակի հրապարակած զեկույցի համաձայն, հակամարտությունները և հալածանքները, որոնք համաշխարհային բռնի տեղահանման պատճառ են դարձել, առավել սրվել են 2016թ.-ին՝ հասնելով երբևէ արձանագրված ամենաբարձր մակարդակին և պատճառելով մարդկային հսկայական տառապանքներ: 

Ըստ ՄԱԿ ՓԳՀ-ի «Համաշխարհային միտումներ» տարեկան զեկույցի, որը հետևում է բռնի տեղահանմանը ամբողջ աշխարհում կառավարությունների տրամադրած տվյալների հիման վրա, «Ներքին տեղահանման մոնիտորինգի կենտրոնի» գործընկերների և կազմակերպության սեփական հաշվետվությունների 2016թ. տարեվերջի դրությամբ 65.6 միլիոն անձ է տեղահանվել համեմատած դեռ տասներկու ամիս առաջ արձանագրված 65.3 միլիոնի: Արդեն երկրորդ տարին է, որ այս թիվը հատում է 60 միլիոնի շեմը:

Ընդհանուր 65.6 միլիոնից 2.8 միլիոնը զարգացած արդյունաբերական երկրներից են, ովքեր 2016թ. տարեվերջյան տվյալներով սպասում էին ապաստան ստանալու որոշմանը, 22.5 միլիոնը փախստականներ են ամբողջ աշխարհում (ավելի քան 21.3 մլն.  2015թ.-ին և դեռ վաղ 1990 –ականներից ի վեր փախստականների թվի ամենաբարձր ցուցանիշը) և 40.3 մլն. այն անձինք են, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, սակայն մնացել են իրենց երկրի սահմաններում:

Երկրի 7.349 միլիարդ բնակչության պարագայում այս թվերը նշանակում են, որ աշխարհում յուրաքանչյուր 113 մարդուց մեկը կամ ապաստան հայցող է կամ ներքին տեղահանված կամ էլ փախստական. մի մակարդակ, որը ՄԱԿ ՓԳՀ-ն նախադեպ է ճանաչում: Ի վերջո, այսօր բռնի տեղահանության ենթարկված անձանց թիվը գերազանցում է Միացյալ թագավորության, Ֆրանսիայի կամ Իտալիայի բնակչության թվին:

Տաս տարի առաջ` 2005թ. վերջին, ՄԱԿ ՓԳՀ-ն արձանագրել է, որ ամեն րոպե միջին հաշվով վեց մարդ է տեղահանվում: Այսօր այդ թիվը հասել է 24-ի:

Երեք երկրներ, որոնք արտադրում են աշխարհի փախստականների կեսը

Սիրիա՝ 5.5 միլիոն, Աֆղանստան՝ 2.5 միլիոն, Հարավային Սուդան՝ .4 միլիոն, կազմում են ամբողջ աշխարհում ՄԱԿ ՓԳՀ մանդատի տակ գտնվող փախստականների կեսը:

Փախստականների մեծամասնությունը ապաստանել է զարգացող երկրներում

2016թ.-ին ՄԱԿ ՓԳՀ մանդատի տակ գտնվող փախստականների 86 տոկոսը  ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում են ապաստանել` մոտ հակամարտության իրավիճակներին: Եթե ներառվի նաև ՄԱԿ ՓԳՀ քույր-կազմակերպության` ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) պատասխանատվության տակ գտնվող պաղեստինցի փախստականներին, ապա այս թիվը հասնում է  90 տոկոսի և ավելի: Ամբողջ աշխարհում, Թուրքիան ամենամեծ հյուրընկալ երկիրն է եղել 2.9 միլիոն փախստականներ ընդունելով:

Ապաստան հայցողների թիվն աճում է

Արդյունաբերական երկրների շրջանում 2016թ. նույնպես ռեկորդային տարի էր ապաստան ունենալու համար ներկայացրած նոր հայցերի առումով` երկու միլիոն հայց: Գերմանիան ստացել է ավելի շատ ապաստան ստանալու հայցեր, քան որևէ այլ երկիր (722,400 հայց)` արտացոլելով Միջերկրական ծովով Եվրոպա փախչած մարդկանց ընդունելու պատրաստակամություն: Միացյալ Նահանգները ստացել են թվով երկրորդ ամենաշատ հայցերը (262,000). այս մարդկանցից շատերը փախչել են Կենտրոնական Ամերիկայում առկա ավազակախմբերի կողմից կատարվող բռնություններից: Մեծ թվով դիմումներ ստացել են նաև Իտալիան (123,000) և Թուրքիան (78,600):

Աշխարհում փախստականների կեսը երեխաներ են

Ըստ այն տվյալների, որոնք ՄԱԿ ՓԳՀ-ն կարողացել է հավաքագրել (ժողովրդագրական տվյալներն ամբողջությամբ հասանելի չեն եղել զեկույցի հեղինակների համար), 2016թ.-ին երեխաները կազմել են ամբողջ աշխարհում փախստականների 51 տոկոսը: Ընդհանուր առմամբ, եղել է 75,000 հայց ներկայացրած երեխաների կողմից, ովքեր եղել են առանց ուղեկցորդի կամ ընտանիքից առանձին. այս ցուցանիշն ամենաբարձրն է համարվում ՄԱԿ ՓԳՀ-ի պատմության մեջ, որը բռնի տեղահանման ողբերգական արտացոլումն է, ինչն իր ահռելի ազդեցություն է ունենում երիտասարդների կյանքի վրա:

Տուն վերադառնալն անհնարին է

Մինչդեռ համաշխարհային տեղահանությունը ամենաբարձր թիվը գրանցեց, իրենց տուն վերադառնալու կամ որևէ այլ լուծում (ինտեգրում գաղթի առաջին երկրում կամ վերաբնակեցում մեկ այլ վայրում) գտնել կարողացող մարդկանց թիվը աճել է: 2016թ. 552,200 փախստականներ ի վիճակի են եղել վերադառնալ իրենց ծագման երկրները (հիմնականում Աֆղանստան, Սոմալի և Սուդան): Սա կրկնակի անգամ ավելի բարձր ցուցանիշ էր համեմատած 2015թ.-ի ցուցանիշի հետ (201,400), սակայն բավականին ցածր ցուցանիշ համեմատած 1990-ականների հետ: 2016թ.-ին 37 երկրներ վերաբնակեցրել են 189,300 փախստականների (համեմատելով 2015թ.-ին 30 երկրների կողմից վերաբնակության ընդունած 107,100 փախստականների`կազմելով ՄԱԿ ՓԳՀ խնամքի տակ գտնվող փախստականների 0,66 տոկոսը):
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:46
Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող...
Աղբյուր` Panorama.am
11:44
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին»։
Աղբյուր` Panorama.am
11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը
11:57 29/03/2024

Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}