Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 136.2 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1%-ով։
Ըստ ԱՎԾ-ի՝ ցինկի խտանյութի արտադրության ծավալները ևս այս տարվա հունվար-ապրիլին աճել են 33.4%-ով՝ կազմելով 2 845 տոննա: Նշված ժամանակահատվածում 11.1%-ով աճել են մոլիբդենի (3 659 տոննա), 34.6%-ով ֆեռոմոլիբդենի (2 439 տոննա), 42.7 անգամ՝ ալյումինե գլանվածքի (128 տոննա) արտադրության ծավալները:
Այս տարվա հունվար-ապրիլին 67.8%-ով աճել է նաև պողպատյա խողովակների արտադրությունը և կազմել 2 914 տոննա:
ԱՎԾ-ից տեղեկանում ենք, որ տվյալ ժամանակահատվածում 7.7%-ով նվազել է կոնվերտորային պղնձի արտադրությունը՝ կազմելով 3 948 տոննա: