Սկզբունքի հարց է. Սեուլը Ճապոնիայից պաշտոնական ներողություն է ակնկալում
Հարավային Կորեայի նոր նախագահ Մուն Ջեին Ճապոնիայից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել Երկրորդ համաշխարահային պատերազմի ժամանակ հազարավոր կորեացի կանանց սեռական շահագործման ենթարկելու համար:
RT-ի փոխանցմամբ, այդ տարածաշրջանում դիվանագիտական սկանդալ է հասունանում. Սեուլը հրաժարվել է նախապես ձեռք բերած պայմանավորվածություններից ու չի ընդունել Ճապոնիայի վարչապետի ներողութունը, քանի որ նա հանդես է եկել իր և ոչ թե պետության անունից:
Աղբյուրը հիշեցնում է, որ ընտրվելուց հետո Կորեայի նախագահն առաջարկել է տասնյակ տարիներ տևող վեճի կարգավորումը սկսել սկզբից: 2015-ին Ճապոնիայի վարչապետը անձամբ ներողություն էր խնդրել, խոստացել 9 մլն դոլարի փոխհատուցում տուժածներին: Սակայն ըննդիմությունն ու ողջ մնացած տուժածները չհամաձայնվեցին այդ առաջարկներին:
Մուն Ջեին այդ ժամանակ խոստացավ՝ իշխանության գալուց հետո վերանայել ձեռք բերված համաձայնությունը: Հիմա Սեուլը պահանջում է, որպեսզի Ճապոնիան պաշտոնապես ստանձնի պարտավորություն կատարվածի համար:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, ճապոնացի զինվորականների կողմից սեքսուալ բռնությունների զոհ է դարձել 200 հազար կորեուհի: Տարիներ շարունակ պաշտոնական Տոկիոն չէր ընդունում այդ թիվը, համաձայն պահպանողական ճապոնացի պատմաբանների, կորեուհիները կամավոր են մարմնավաճառությամբ զբաղվել, այդ պատճառով շահագործման մասին խոսք լինել չի կարող:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան բողոքում է Պուսանում կանգնեցված հուշարձանից
- Արձանի պատճառով Ճապոնիան Հարավային Կորեայից հետ է կանչում իր դեսպանին