ՄԱԿ. Մինչև 2100 թվականը բնակչության թիվը կհասնի 11 միլիարդի
Երկիր մոլորակի բնակչությունը 2050 թվականին կհասնի շուրջ 10 միլիարդի, ևս 50 տարի անց կգերազանցի 11 միլիարդը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին նշված է ՄԱԿ-ի ուսումնասիրության մեջ:
Այժմ Երկիր մոլորակում բնակվում է շուրջ 7,4 միլիարդ մարդ: Ըստ կանխատեսումների, առաջիկա 13 տարիներին բնակչությունը կավելանա միլիարդով՝ 2030-ին հասնելով 8,6 միլիարդի, մինչև 2050 թվականը կհասնի 9,8 միլիարդի, իսկ 2100-ին՝ 11,2 միլիարդի:
Նշվում է, որ Երկրի բնակչության թիվն աճում է ավելի դանդաղ, քան նախկինում. տաս տարի առաջ տարեկան աճը կազմում էր 1,24 տոկոս, այժմ՝ 1,10 տոկոս:
Մինչև 2050 թվականը բնակչության թվաքանակի հիմնական աճ սպասվում է Հնդկաստանում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Պակիստանում, Եթովպիայում, Տազանիայում, ԱՄՆ-ում, Ուգանդայում, Ինդոնեզիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին