Արաբական երկրները Քաթարին ներկայացրել են իրենց պահանջները
Քուվեյթի ներկայացուցիչը հունիսի 23-ին Քաթարին է փոխանցել արաբական երկրների կողմից ներկայացված պահանջների փաթեթը: Այդ պահանջների իրականացման դեպքում արաբական երկրների կողմից սահմանված էմբարգոն կհանվի, իսկ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն:
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ 13 կետից բաղկացած փաթեթով ի թիվս այլոց Քաթարից պահանջում են խզել բոլոր կապերը «Մուսուլման եղբայրների», «Ալ-Քաիդայի», «Իսլամական պետության», «Հոզբոլահի» և այլ ծայրահեղական խմբերի հետ և «դադարեցնել ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը»:
Բացի դրանից, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը Քաթարից պահանջում են դադարեցնել քաղաքացիության տրամադրումն այդ երկրների քաղաքացիներին և հանձնել նրանց, որոնց այդ երկրներում հետախուզում են ահաբեկչության համար:
Քաթարից նաև պահանջում են խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ և երկրից հանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բոլոր ներկայացուցիչներին: Թեհրանի հետ թույլատրվում է պահպանել միայն առևտրային այն կապերը, որոնք չեն հակասում ամերիկյան պատժամիջոցներին:
AP գործակալությունը, որը ներկայումս տիրապետում է պահանջների փաթեթի բովանդակությանը, գրում է, որ Քաթարին ստիպում են փակել նաև «Ալ-Ջազիրա» անգլալեզու հեռուստաալիքը և վճարել անորոշ չափի գումար՝ որպես փոխհատուցում: Պահանջների կատարման համար Քաթարին տրվել է 10 օր ժամանակ:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Յեմենը, Բահրեյնը, Լիբիան, Մալդիվյան Հանրապետությունը և Մավրիկիոսի Հանրապետությունը խզել էին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը ֆինանսավորելու մեջ: Քուվեյթը կողմերի միջև հանդես է գալիս որպես միջնորդ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը Քաթարին կվաճառի F-15 կործանիչներ
- Նիգերը Քաթարից հետ է կանչել իր դեսպանին
- Իրանը հայկական միս և եղջերավոր կենդանիներ է արտահանում Քաթար
- Մերկել. Գերմանիան մտահոգված է Քաթարի իրավիճակով
- Պակիստանը ևս զորախումբ կուղարկի Քաթար
- Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Քաթար զինված ուժեր ուղարկելուն
- Թուրքիայի խորհրդարանում արտահերթ կարգով կքննարկվի Քաթար զորախումբ ուղարկելու հարցը
- Արաբագետ. Քաթարի քաղաքացիներից ահաբեկչական սպառնալիք Հայաստանի համար չկա
- Սաուդյան Արաբիայում փակվել է քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը
- Եգիպտոսը 48 ժամ է տվել Քաթարի դեսպանին երկիրը լքելու համար
- Իրանի նախագահի աշխատակազմը արձագանքել է Քաթարի շուրջ ընթացող զարգացումներին
- Արաբական չորս պետություն խզել է դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը