Տիմոշենկոն կողմ է արտահայտվել Պորոշենկոյի իմպիչմենտին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Բատկիվշինա» խմբակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն աջակցել է նախագահ Պորոշենկոյի իմպիչմենտի գաղափարը:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Տիմոշենկոն ասել է, որ Պորոշենկոյին պետք էր հեռացնել պաշտոնից «այն պահից, երբ նա սկսել էր գումար աշխատել արյան վրա, պատերազմում՝ իր կոռումպացված շրջապատի հետ»: Տիմոշենկոյին աջակցել է իր խմբակցության անդամ Սերգեյ Վլասենկոն, որը մեղադրել է նախագահին պետական դավաճանության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևի շրջանային խորհուրդը կողմ է արտահայտվել խորհրդարանում մեխանիզմների ընդունմանը, որոնք կկարգավորեին Ուկրանիայի նախագահի իմպիչմենտի գործընթացը: Նախաձեռնողը «Բատկիվշինա» խմբակցությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան