Ձերբակալվել է ուկրաինական լրատվամիջոցի խմբագիրը
Ձերբակալվել է ուկրաինական strana.ua պարբերականի խմբագիր Իգոր Գուժվան: Կիևի դատախազության ունեցած տվյալներով, նա կասկածվում է ընթացիկ քաղաքականության վերաբերյալ նյութը չհրապարակելու դիմաց 10 հազար դոլար վերցնելու մեջ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն՝ ավելացնելով, որ քննչական մարմիններն ունեն ապացույցներ՝ ձայնագրություն, տեսանյութ: Նա սոցիալական իր ցանցում նաև լուսանկարներ է հրապարակել:
Մինչ ձերբակալությունը strana.ua-ում հրապարակվել է տեսանյութ, որտեղ խմբագիրը հայտարարում է, որ խմբագրությունում ապօրինի հետախուզում է իրականացվում: Խմբագրի հետ զրուցել է ու զրույցը տեսանկարահանել Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը: Խմբագիրը հայտարարել է, որ դիմել է իրավական օգնություն ստանալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ