Նոր նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ աղետների բժշկության կենտրոնում, Քաղաքացիական պաշտպանության և Երևանի փրկարարական վարչություններում, ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, ինչպես նաև Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի ու Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի պետի տեղակալ Վահան Ռշտունուն շնորհվել է փ/ծ գնդապետի, իսկ ՓԾ կադրերի վարչության կազմակաերպչական բաժնի ավագ հրահանգիչ Աննա Ալեքսանյանին և Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Արսեն Առաքելյանին ՝ փ/ծ փոխգնդապետի կոչում:
Հարակից հրապարակումներ`
- Կրճատվում են թափուր հաստիքները, ոչ թե աշխատակիցները. ԱԻՆ-ի պարզաբանումը
- Նշանակումներ և կոչումների շնորհում ԱԻՆ-ում
- Նիկոլայ Գրիգորյանին փոխարինել է Կարապետ Մարգարյանը
- Նիկոլայ Գրիգորյանն ազատվել է աշխատանքից
- ԱԻՆ. Արսեն Արշակյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն