Գորգիսյան. Կառավարության ծրագրում կարևորագույն ռազմավարական կետերը բաց են թողնված. «Փաստ»
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Փաստ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով կառավարության հնգամյա ծրագրին, նշել է, որ ծրագիրը բավականին թույլ էր։
«Այն դեպքում, երբ խոստացվում էր հզոր, ուժեղ, ռիսկային ծրագիր։ Մենք նրանում ոչ մի նման բան չտեսանք։ Այսպես ասեմ՝ կարևորագույն այն ռազմավարական կետերը, որոնք ուղղված են Հայաստանի հզորացմանը և մեր ժողովրդի անկախության ամրապնդմանը թե էներգետիկական, թե տնտեսական զարգացման առումներով, կառավարության ծրագրում բաց է թողնված»,-նշել է Գորգիսյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին