Գերագույն ռադայի հացադուլ հայտարարած փոխխոսնակը հոսպիտալացվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխխոսնակ Օքսանա Սիրոիդը, ով Լվովում աղբի վիճակի հետ կապված հացադուլ էր հայտարարել, հոսպիտալացվել է:
«Օքսանային տարել է շտապ օգնության մեքենան՝ հոսպիտալացնելու համար: Մենք նրանք ուղղակի ստիպեցինք գնալ»,- russian.rt.com-ի հաղորդմամբ ասել է «Սամոպոմիչ» խմբակցության նախագահ Օլեգ Բերեզյուկը:
Նրա խոսքով, Սիրոիդի ճնշումը ցածր էր, իջել էր արյան մեջ շաքարի մակարդակը, ուներ ենթաստամոքսային գեղձի բորբոքում:
Հունիսի 20-ին Գերագույն ռադայի փոխխոսնակ Օքսանա Սիրոիդը հայտարարել էր հացադուլ Լվովում աղբի վիճակի հետ կապված: Հունիսի 23-ին Լվովի քաղաքապետարանը խոստացել է մաքրել քաղաքի աղբը երկու շաբաթվա ընթացքում: