Գերմանիայում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ տուժել է 15 ոստիկան
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում զանգվածային ծեծկռտուք է եղել ֆուտբոլասերների և միգրանտների միջև: Լենտա.ռու-ն գրում է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում շաբաթ գիշեր: Ծեծկռտուքի արդյունքում տուժել է 15 ոստիկան, նրանցից մեկը հոսպիտալացվել է:
Ոստիկանության հաշվարկներով, ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 150 մարդ: Նրանցից որոշները գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ: Թե ինչն է եղել պատճառը, պարզվում է:
Կռվի մասնակիցներին հանգստացնելու համար 100 ոստիկան է գործել, նրանց մի քանի ժամ է անհրաժեշտ եղել: Մի քանի օրինախախտների նկատմամբ հարուցվել է քերական գործ՝ իրավապահների վրա հարձակման և վնաս պատճառելու մեղադրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին