Ջոնի Դեփը ներողություն է խնդրել Թրամփին սպանելու մասին կատակի համար
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփին սպանելու վերաբերյալ իր խոսքերի համար, գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով People ամսագրին:
«Ես ներողություն եմ խնդրում վատ կատակի համար։ Իմ մտածածի պես չստացվեց, ես ոչ մի չար մտադրութուն չունեի, միայն փորձում էի ուրախանալ, ոչ թե որևէ մեկին վնասել»,- հայտարարել է դերասանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեփը Թրամփի սպանության մասին կատակել է «Գլաստոնբերի» երաժշտական փառատոնի ժամանակ։
«Կարելի՞ է այստեղ բերել Թրամփին: Ինձ թվում է՝ նրան օգնություն է պետք: Ե՞րբ է վերջին անգամ դերասանը սպանել նախագահին։ Ես խաբում եմ, որ դերասան եմ, ես դա անում եմ ապրուստ աշխատելու համար»,- ասել է նա։
Աղբյուրը գրում է, որ նախագահի սպանության մասին խոսելով ակնարկել է այն, որ 1865 թվականին ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին սպանել է ամերիկացի դերասան Ջոն Ուիլքս Բուտը:
Սրան հաջորդել է դերասանի խոսքերի վերաբերյալ Սպիտակ տան մեկնաբանությունը. «Նախագահ Թրամփը դատապարտում է բռնությունը և շատ վշտացած է, որ Դեփը չի հետևում այդ օրինակին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում