ԻՊ առաջնորդի տեղը հնարավոր է զբաղեցնի նրա օգնականներից մեկը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի տեղը հնարավոր է զբաղեցնի նրա օգնականներից մեկը, ով դուրս է եկել Սադամ Հուսեյնի իրաքյան բանակից: russian.rt.com-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է Ռոյթերսը՝ հղում անելով փորձագետներին:
Խմբավորման առաջնորդի հնարավոր հավակնորդների թվում են Իրաքից նախկին սպաներ Իյադա ալ-Օբայդին և Աիյադա ալ-Ջումաիյլան. նրանք երկուսն էլ եղել են ալ-Բաղդադի առանցքային օգնականներն այն բանից հետո, երբ ավիահարվածներից ընթացքում նախկին խորհրդականը սպանվել էր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբու Բաքր ալ-Բաղդադը հնարավոր է ոչնչացված լինի: Ենթադրվում է, որ նա սպանվել է մայիսի 28-ին:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիական Էլ-Մեյադինը դարձել է «Իսլամական պետության նոր մայրաքաղաքը»
- Ասադի զինվորները Իրաքի հետ սահմանը ազատագրել են ԻՊ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ