Իտալիայում սաստիկ շոգ է
Իտալիայի Բոլցանո քաղաքում հայտարարվել է շոգի առավելագույն՝ երրորդ մակարդակի մասին: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ևս 13 շրջաններում հայտարարվել է երկրորդ մակարդակ: Հանգստյան օրերին բարձր ջերմաստիճանի վտանգի տակ կհայտնվեն նաև Բոլոնյան, Բրեշիան, Պերուջան, Միլանը, Վերոնան, Վենետիկը, Լատինան, Թուրինը, Անկոնան, Կամպոբասսոն, Ֆլորենցիան, Ֆրոզինոնեն և Պեսկարան: Այստեղ կանխատեսվում է 40 աստիճանից ավելի ջերմություն:
Առաջին հերթին շոգ եղանակը կազդի ռիսկի խմբի՝ տարեցների, երեխաների և քրոնիկ հիվանդություններով մարդկանց վրա: Մասնագետները խորհուրդ են տվել տնտեսել ջուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ